Սպիտակ տունը խորհուրդ է տվել Թրամփի քաղաքականության հետ չհամաձայնող պաշտոնյաներին հեռանալ

Ամերիկացի պաշտոնյաները, որոնք համաձայն չեն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միգրացիոն քաղաքականության հետ, ինչպես ազատ կամարտահայտության իրավունք ունեն, այնպես էլ իրենց պաշտոները լքելու հնարավորություն: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ դիվանագետների դժգոհությունն այսպես է մեկնաբանել Սպիտակ տան ներկայացուցիչ Շոն Սփայսերը:

«Կրկնվում եմ, բայց կարծում եմ, որ պարզապես ճանճից փիղ են սարքել: Դուք խոսում եք 24-ժամյա ժամանակահատվածի մասին, երբ 325 հազար մարդ սպասարկվել է մեր օդանավակայաններում, բայց 7 երկրներից 109 մարդ ձերբակալվել է: Դա այն երկիների մարդիկ են, որոնց մասին նշել են (նախկին նախագահ Բարաք) Օբամայի վարչակարգի աշխատակիցները: Եվ այդ բյուրոկրատներն այստեղ խնդի՞ր են տեսնում: Կարծում եմ, որ նրանք կա՛մ պետք է հասկանան ծրագիրը, կա՛մ հեռանան»,- ասել է նա:

Սակայն Սփայսերն ընդունել է, որ «Պետքարտուղարության յուրաքանչյուր աշխատակից իր տեսակետը հայտնելու իրավունք ունի»:

Նախկինում հաղորդվել է, որ Պետքարտուղարությունը դեսպանատներից բազմաթիվ հեռագրեր է ստացել, որ արտասահմանյան կառավարությունները անհամաձայնություն են հայտնում Թրամփի հրամանին, որով սահմանափակվել է Արեւելքի եւ Աֆրիկայի 7 երկրների քաղաքացիների մուտքը ԱՄՆ:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Սպիտակ տունը խորհուրդ է տվել Թրամփի քաղաքականության հետ չհամաձայնող պաշտոնյաներին հեռանալ"

Leave a comment

Your email address will not be published.


*