Ստամբուլում կբեմադրվի ներկայացում՝ Հայոց ցեղասպանության մասին պատմող աղմկահարույց «Ստամբուլի բիճը» վեպի հիման վրա

Ստամբուլի Թալիմհանե թատրոնում կցուցադրվի հայնտի թուրք գրող Էլիֆ Շաֆաքի՝ մեծ աղմուկ հանած և Հայոց ցեղասպանության մասին պատմող «Ստամբուլի բիճը» վեխի հիման վրա բեմադրված ներկայացումը:

Այս մասին հաղորդում է «Ակօսը»:

Առաջին ներկայացումը կմեկնարկի դեկտեմբերի 17-ին:

Անգելո Սավելլիի բեմադրած ներկայացման մեջ կխաղան մի շարք հայ և թուրք դերասաններ:

«Ստամբուլի բիճը» վեպում պատմվում է թուրք և ամերիկահայ ընտանիքների և նրանց իրար կապող գաղտնիքների մասին, որոնք առաջացել են հայրենի երկրում կատարված պատմական դաժանությունների հետևանքով։

Հեղինակը նկարագրում է, որ մի ընտանիքում, որտեղ բացառապես կանայք են ապրում, մեկը արմատական մահմեդական է, մյուսը ժամանակակից հայացքների տե, և բոլորը տարբեր խառնվածքի և բնավորության մարդիկ են։ Շաֆաքն այս ընտանիքը համեմատում է Թուրքիայի հետ և ասում. «Անկախ նրանից, թե որքան տարբեր ենք մենք, պետք է կարողանանք միասին ապրել ու սիրել իրար, ցույց տալով նաև այն մեծ սերը, որ կա այդ ընտանիքում»։

Գրքի հիմնական կերպարներից Մուսթաֆան աններելի հանցանք է գործել իր քրոջ հանդեպ։ Հեղինակը Մուսթաֆայի հանցանքը համեմատում է հայ ժողովրդի հանդեպ Թուրքիայի կատարած հանցանքի հետ։ Նա ցույց է տալիս, որ սա պատկանում է այն երևույթների թվին, երբ հանցագործը պարզապես իր հիշողությունից ցանկանում է ջնջել, հեռու վանել կատարված իրողությունը, որի պատասխանատվության ծանր բեռը կրելուն ինքը պատրաստ չէ:

Վեպը թարգմանված է աշխարհի 30 լեզուներով: Գիրքն առաջին հերթին հրատարակվել էանգլերենով, քանի որ նախատեսված է եղել լայն հանրության համար։ Անգլերեն տարբերակի վերնագիրն է՝ «Ստամբուլի բիճը», թուրքերենինը՝ «Հայրն ու բիճը»:

Картинки по запросу baba ve pic tiyatro

2006 թվականին Էլիֆ Շաֆաքը «Ստամբուլի բիճը» վեպի պատճառով երկու անգամ կանգնում է դատարանի առաջ։ Շաֆաքին մեղադրանք էր առաջադրվել 301-րդ հոդվածի համաձայն՝ թրքությունը վիրավորելու համար։ Դատավարության պատճառն այն էր, որ ստեղծագործության հերոսներից մեկն ապացուցում է Առաջին աշխարհամարտի ընթացքում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության փաստը։ Ապացույցների անբավարարության պատճառով երկու մեղադրանքներն էլ հանվում են։

Ազգայնականների հետապնդումներից խուսափելու համար 42-ամյա թրքուհին ներկայումս ապրում է Լոնդոնում:
Картинки по запросу baba ve pic

Похожее изображение

Soykırım’ın iki yüzü

Похожее изображение

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Ստամբուլում կբեմադրվի ներկայացում՝ Հայոց ցեղասպանության մասին պատմող աղմկահարույց «Ստամբուլի բիճը» վեպի հիման վրա"

Leave a comment

Your email address will not be published.


*