Մանե Թանդիլյանին կփոխարինի Ստեփան Ստեփանյանը

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Մանե Թանդիլյանի փոխարեն պատգամավորական մանդատը կվերցնի Ստեփան Ստեփանյանը։ Այս մասին gmpress.am-ը տեղեկանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքից։

Մանե Թանդիլյանը 2018 թ․ դեկտեմբերի 9-ին պատգամավոր էր ընտրվել մեծամասնական ընտրակարգով։ Կենտրոն, Էրեբունի, Նուբարաշեն, Նորք-Մարաշ համայնքներն ընդգրկող 4-րդ ընտրատարածքում Թանդիլյանը ստացել էր 3636 ձայն։ Նույն ընտրատարածքում նրանից հետո ամենից շատ ձայն հավաքած թեկնածուն Ստեփան Ստեփանյանն է՝ 828 քվե։

Հիշեցնենք, որ Մանե Թանդիլյանն այսօր գրառում էր կատարել իր ֆեյսբուքյան էջում՝ տեղեկացնելով, որ վայր է դնում մանդատը՝ առողջական խնդիրների պատճառով․ «Տևական ժամանակ է ունեմ առողջական խնդիրներ, որոնք այս ընթացքում փորձել եմ լուծել՝ աշխատանքիս հետ զուգահեռ։ Սակայն պարզ դարձավ, որ դրանք այլևս անհամատեղելի են պատգամավորական և ակտիվ քաղաքական գործունեության հետ։ Ստիպված եմ վայր դնել պատգամավորական լիազորություններս, ինչպես նաև դադարեցնել գործունեությունս՝ որպես «Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհրդի անդամ»,- գրել էր նա։

Ստեփան Ստեփանյանի կենսագրական տվյալները

Ստեփան Ստեփանյանը ծնվել է 1988 թ. մայիսի 30–ին:

1995-2005 թթ. սովորել և գերազանցությամբ ավարտել է Ա. Մարգարյանի անվան N 29 միջնակարգ դպրոցը:

2005-2010 թթ. սովորել և ավարտել է Հայ-ռուսական Սլավոնական համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետի միջազգային հարաբերություններ բաժինը, որակավորվելով որպես քաղաքագետ-միջազգայնագետ:

2012-2016 թթ. սովորել է ՀՀ ՊԿԱ կառավարման հոգեբանության ամբիոնում որպես ասպիրանտ:

Ունի 12 տպագրված գիտական աշխատանք տեղական և միջազգային գիտական ամսագրերում:

2011 թ. առ այսօր դասավանդում է ՀՀ արդարադատության նախարարության «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ում:

2014-2016 թթ. դասավանդել է Հայաստանում ֆրանսիական քոլեջում։

2011-2018 թթ. աշխատել է «Ռոսգոսստրախ-Արմենիա» ԱՓԲԸ–ում զբաղեցնելով տարբեր պաշտոններ:

Ամուսնացած է, ունի երկու դուստր։ 

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Մանե Թանդիլյանին կփոխարինի Ստեփան Ստեփանյանը"

Leave a comment

Your email address will not be published.


*