Մարկոս Նազարյան. Ոչ թե ցեղապետ է պետք ընտրել, այլ գյուղապետ

Սեպտեմբերի 29-ին ՀՀ մի շարք համայնքերում համայնքապետի ընտրություններ են լինելու: Արմավիրի մարզի Տանձուտ գյուղում ևս համայնքի ղեկավար են ընտրելու, այստեղ թեկնածուները չորսն են:

Մենք այցելել էինք Տանձուտ, զրուցել և տեսահարցազրույցներ արել թեկնածուներից երկուսի հետ. Արարատ Բարիկյանի ու գործող գյուղապետ, գյուղապետի թեկնածու Մխիթար Պետրոսյանի հետ զրուցել չհաջողվեց, քանզի առաջինը գյուղում չէր, ինչպես մեզ ասաց հեռախոսով, իսկ երկրորդը կրկին հեռախոսի միջոցով պատճառաբանեց, թե զինվոր է տանում պոլիգոն, փեսայի անալիզներն է Էջմիածնից տանում Երևան և լրագրողներիս հետ հանդիպելու ժամանակ չունի:

Փոխարենը՝ gmpress.am—ի հետ զրույցում և ՄԻՏՔ.am-ի հետ տեսահարցազրույցում Մարկոս Նազարյանն անդրադառնում է նաև գործող, ՀՀԿ-ական գյուղապետի գործունեությանն ու նշում, որ վերջինս ոչ մի բան չի արել գյուղի համար և դեռ մի բան էլ հակառակը՝ եղածը փորձում է փչացնել, մասնավորապես՝ նկատի ունենալով մանկապարտեզի հարցը, որը վերջինս վերանորոգելու և վերաբացելու փոխարեն պատրաստվում է լուծարել: Իր հասցեին հնչեցված մեղադրանքներին գործող գյուղապետը նույնիսկ հեռախոսով չպատասխանեց՝ հերքելու, հաստատելու կամ պարզաբանելու փոխարեն, հետևությունները թողնելով, թերևս ընթերցողին:

Այս և այլ հարցերի վերաբերյալ առավել մանրամասն՝ mitk.am-ի տեսանյութում:Տ

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Մարկոս Նազարյան. Ոչ թե ցեղապետ է պետք ընտրել, այլ գյուղապետ"

Leave a comment

Your email address will not be published.


*