Արժեքներ

«Թանգարանային գիշեր»-ը` Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանում

6.1kviews

Մայիսի 21-ին Հայաստանի առաջին երաժշտական հուշային թանգարանի այցելուները «Մեկ ցուցանմուշի պատմություն» նախագծի շրջանակում ծանոթացան երկու յուրահատուկ ցուցանմուշի. Արարատյան հայրապետական թեմի առաջնորդարանի շենքի մանրակերտին՝ եռալեզու աուդիո ուղեցույցով և Ալեքսանդր 2-րդ կայսեր հրովարտակին՝ «Սպենդիարովները՝ Ռուսական Կայսրության տոհմիկ պատվավոր քաղաքացիներ» խորագրով երկլեզու տեսանյութի ուղեկցությամբ:
Չխախտելով թանգարանային գիշերվա ավանդույթը՝ այցելուները ճաշակեցին «Կակաո՝ Սպենդիարյանի բաղադրատոմսով»:283652859_5026477750780809_3429763488764652426_n.jpg
Համաեվրոպական միջոցառման շրջանակում տուն-թանգարանի հաջորդ նախագիծն էր «Հանդիպումը կոմպոզիտորի պատշգամբում», որի հյուրերն էին դաշնակահար, ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանը և պրոդյուսեր, կարիերային ինքնորոշման փորձագետ Ալեքսանդր Պլատո Հակոբյանը: Նրանք անմիջական ու ջերմ մթնոլորտում իրենց փորձով և մասնագիտական խորհուրդներով կիսվեցին «Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամի կրթաթոշակառու պատանի երաժիշտներն հետ:283218509_5026478080780776_3518424523735930262_n.jpg
Յուրաքանչյուր տարի «Թանգարանային գիշեր» ակցիայի շրջանակում Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի պուրակում անցկացվում է երեկոյան բացօթյա համերգ: Այս տարին նույնպես բացառություն չէր:
Միջոցառման մասնակիցներն էին Երևանի Մ. Միրզոյանի անվ. երաժշտական դպրոցի, Ա. Բաբաջանյանի անվ. պետական երաժշտամանկավարժական քոլեջի, Շ. Ազնավուրի անվ. մշակույթի և արվեստի պետական քոլեջի սաները և ԵՊԿ ջազային ամբիոնի սաները՝ մեներգիչներն ու ժողովրդական անսամբլները: Համերգը նվիրված էր հայկական ջազային երաժշտության հիմնադիր, Ալեքսանդր Սպենդիարյանի սան՝ Արտեմի Այվազյանի ծննդյան 120-ամյակին: Ծրագրում ընդգրկված էին հայկական ժողովրդական կատարումներ, ինչպես նաև հայ կոմպոզիտորների սիրված ջազային-էստրադային ստեղծագործություններ: Համերգի ընթացքում տուն-թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանը և մշակույթի քոլեջի տնօրեն Վրեժ Կիրակոսյանը ստորագրեցին համագործակցության հուշագիր:
«European Night of Museums» at the Alexander Spendiaryan House-museum
On May 21, 2022 in the frame of the project «The story of an exhibit» the visitors of the first memorial musical museum of Armenia were represented two unique exhibits: the model of the Araratian Patriarchal Diocese residence with the audio guide in three languages and the Manifesto of the Emperor Alexander II with a video entitled «Spendiarovs — hereditary honorary citizens of the Russian Empire» in two languages.
Following the tradition of the Museum Night, the visitors tasted the «Cocoa according the recipe of Spendiaryan.»
In the frame of the all European event the second project of the House-museum was the «Meeting at the balcony of the composer.» The guests of the project were the pianist, RA Honored artist Hayk Melikyan and producer Alexander Plato Hakobyan. They shared their experience and career advices with the young musicians — scholarship recipients of the «Music For the Future Foundation» in the warm and friendly atmosphere.
Every year an evening open-air concert takes place at the Alexander Spendiaryan House-museum yard in the frame of the «European Night of Museums.» This year was no exception.
The participants of the event were the vocal soloists and folk ensembles — the students of the Yerevan Music School named after M. Mirzoyan, State Musical Pedagogical College after A. Babajanyan, State College of Culture and Arts named after C. Aznavour and Komitas State Conservatory Chair of Jazz/Pop music. The concert was dedicated to the 120th birth anniversary of Artemi Ayvazyan — the founder of the Armenian Jazz music and the student of Alexander Spendiaryan. The program included Armenian folk music and favorite Jazz-pop compositions by the Armenian composers. During the concert the directors of the House-museum and the College of Culture — Marine Otaryan and Vrej Kirakosyan signed a Memorandum of Cooperation between the two institutions.

Leave a Response