Քաղաքացին $7000 է տվել Երևանի բնակչուհուն՝ որդու տարկետումը ձևակերպելու համար. ՊՆ ՌՈ-ում նյութեր են պատրաստվում

ՀՀ պաշտպանության նախարարության Ռազմական ոստիկանության օպերատիվ հետախուզական բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունները իրացնելիս ՀՀ ՊՆ ՌՈ բաժին հրավիրված ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի բնակիչ Ա.Կ.Հ.-ն հաղորդում և բացատրություն է տվել այն մասին, որ 2014թ. 7 հազ. ԱՄՆ դոլար է տվել Երևան քաղաքի բնակչուհի Ա. Գ. Գ.-ին, իր որդուն նույն թվականի ամառային զորակոչից երեք տարի ժամկետով տարկետում տեղավորելու համար:

Այս մասին գրել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ Facebook-ի իր էջում։

«ՀՀ ՊՆ ՌՈ աշխատակիցների օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում 21.11.2016թ. Ա.Գ.Գ.-ն խոստովանել է վերը նշվածը: Փաստի առթիվ ՀՀ ՊՆ ՌՈ համապատասխան բաժնում նախապատրաստվում են նյութեր»,-գրել է խոսնակը։

 

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Քաղաքացին $7000 է տվել Երևանի բնակչուհուն՝ որդու տարկետումը ձևակերպելու համար. ՊՆ ՌՈ-ում նյութեր են պատրաստվում"

Leave a comment

Your email address will not be published.


*