Թարթիչների արհեստական սերտաճեցում. խորհուրդներ մասնագետից

Թարթիչների սերտաճեցումը գեղեցկության ‹‹ասպարեզ›› մտնելով ոչ վաղ անցյալում՝ արդեն հասցրել է իր կայուն տեղը գրավել այնտեղ՝ դառնալով կանացի դիմահարդարման անբաժանելի մասը: Համաձայնենք, որ ժամանակի թելադրանքը դարձած կոսմետիկ այս միջամտությունն իրականում շատ հարմար է և գեղեցիկ. ցանկացած կնոջ համար  էլ հաճելի է առավոտյան արթնանալն ու ժամանակը չվատնելը ստվերաներկի վրա: Տոնական դիմահարդարման կարևոր մասը լինելուց բացի՝ հարմար է նաև հանգստի գնալուց և պարզապես առօրյա վազքի մեջ:

‹‹Բնական թարթիչներին հատ-հատ  սոսնձով ամրացվում է արհեստական կամ բնական մազ՝ ըստ ցանկության, խտության և երկարության: Ընթացքը տևում է 2, մինչև անգամ 3 ժամ՝ կախված թարթիչների խտությունից: Թե որքան ժամանակ կպահպանվի թարթիչները՝ կախված է նաև ճիշտ խնամքից. սովորաբար այն պահպանվում է միջինը 2-4 շաբաթ, որից հետո պահանջվում է կորեկցիա՝ խտությունը վերականգնելու համար››,- մեզ հետ զրույցում պատմեց  կոսմետոլոգ-դիմահարդար (Make-up Artist) Նուարդ Սրապյանը:

Թարթիչների սերտաճեցումը,  խորհուրդ չի տրվում ալերգիա ունեցողներին և, ինչպես հորդորում է կոսմետոլոգը, պետք մասնագետի հետ խորհրդակցելուց ու փորձելուց հետո նոր միայն կատարել բուն սերտաճեցումը: Յուղոտ մաշկ ունեցողների մոտ, որպես կանոն, սերտաճեցրած թաթրիչները երկար չեն պահպանվում:

Պետք է հիշել, որ մասնագետի հետ խորհրդակցելն անչափ կարևոր է և ցանկացած գործողության դիմելու անհրաժեշտ նախապայմանը՝ առողջությունն ու գեղեցկությունը պահպանելու, ինչպես նաև՝ դրանք  ճիշտ օգտագործելու համար:

Վերոնշյալ, ինչպես նաև կոսմետոլոգիական այլ թեմաների շուրջ խորհրդակցելու ցանկության դեպքում կարող եք հարցեր ուղղել մեր կոսմետոլոգ-դիմահարդարին՝ հետևյալ հասցեով:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Թարթիչների արհեստական սերտաճեցում. խորհուրդներ մասնագետից"

Leave a comment

Your email address will not be published.


*