Կարողա՞ թեկնածուն կախարդական փայտիկ ունի

Արարատի մարզի Նոր Կյանք  համայնքում   սեպտեմբերի 18-ին սպասվող ՏԻՄ ղեկավարի ընտրությունները սպասվում են թեժ ու լարված:  Հիշեցնենք,  որ առաջիկա ՏԻՄ ղեկավարի ընտրություններում իր թեկնածությունն է առաջադրել  երկար տարիների գյուղապետ  Մայիս Աբրահամյանը եւ երիտասարդ Գարիկ Սարգսյանը, ում սատարում է <<Քաղաքացիական   պայմանագիր>>  նորաստեղծ կուսակցությունը:  Գյուղացիների խոսքերով՝ նա մեծ խոստումներ է տալիս՝ Նիկոլ Փաշինյանի գործոնը կապելով իր հետ:

   Պարոն Աբրահամյանն իր հաջողության գրավականը պայմանավորում է  երկար տարիների աշխատանքային վաստակով, եւ  որն իրեն  կրկին առաջադրվելու վստահություն է տվել. <<1999 թվականից  պաշտոնավարում եմ  Նոր Կյանք համայնքը, որը հիմնադրվել է 1946 թվականին  հայրենադարձության երկրորդ ալիքից հետո : Ես ունեցել եմ ժողովրդի վստահությունը , որի արդյունքում մշտապես ընտրվել եմ: Մեր կատարած աշխատանքները բացահայտ երեւացող են՝ դպրոցը ամբողջությամբ վերանորոգված է 16 մլն դրամ ներդրումների շնորհիվ, 60 մլն դրամ հատկացվել է մշակույթի տանը,  35 մլն դրամ մանկապարտեզին, որն այսօր  2 խմբով է գործում, իսկ, առհասարակ, համայնքը գտնվում է բարեկարգ վիճակում՝  ասֆալտապատ եւ լուսավոր փողոցներով>>:

Վերջինիս խոսքերով՝ շուտով  կառավարության ծրագրով եւս 2 փողոց կգազաֆիկացնեն  եւ արդյունքում 100%- ով կլուծվի գյուղի  գազաֆիկացման խնդիրը: Շարունակելով թեման գյուղապետն ասաց, որ  պատահական չէ, որ վերոնշյալից հետո  համագյուղացիները  տեսնում եւ գնահատում են գործերը եւ  իրենց քվեն իրեն վստահում:

Իսկ մյուս թեկնածուի հետ կապված գյուղացիներն ասացին, որ Գարիկին լավ չեն ճանաչում՝ փոխարենը առջեւում 2017 թվականի խորհրդարանական ընտրությւոններն են եւ դրանով պայմանվորված  վերջինս փորձում է գյուղից ձայներ հավաքել  եւ  իրեն սատարողներին հաճոյանալ :

Գործող գյուղապետ եւ թեկնածուի  հետ կապված էլ  ավագ սերնդի գյուղացիները մեծ հույսեր են կապում եւ մի երիտասարդ էլ ավելացրեց, որ  գործող գյուղապետը ինչ հնարավոր է իրենց համայնքի համար կատարում է , ուրիշը, որ գա լավն է լինելու՞:

Պարոն Աբրահամյանն էլ վերոհիշյալ խոսակցությանը  հավելեց.<<Երիտասարդ Սարգսյանը ասում է , թե  ես դարձա  գյուղապետ  ասֆալտելու ու լուսավորելու եմ փողոցները, ջրագծերը փոխելու եմ ոչ մի պրոբլեմ չեք ունենալու կարողա  կախարդական փայտիկ ու՞նի:Ժողովրդին համոզելով կամ խաբելով  հարց չի լուծվում, գյուղացիները իրենց խոսքը երկու օրից կասեն>>,- եզրափակեց գյուղապետը:

 ԿԱՐԻՆԵ ՍԱՐԳՍՅԱՆ

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Կարողա՞ թեկնածուն կախարդական փայտիկ ունի"

Leave a comment

Your email address will not be published.


*