Նախնական արդյունքով՝ ՏԻՄ ընտրություններում ՀՀԿ-ն պարտվել է միայն 20-25 համայնքում. Ռուբեն Թադևոսյան

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը սեպտեմբերի 18-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում նախնական արդյունքներով պարտություն է կրել միայն 20-ից 25 համայնքում:

«20-ից 25 համայնքներում կա նման պատկեր, բայց քանի որ դեռ նախնական տվյալներ են, եկեք երկու օր համբերենք, կանցնի դիմում-բողոքարկման  փուլը, վերահաշվարկներից հետո վերջնական կասենք, քանի որ հիմա կան տեղեր, որ վիճահարույց է, պետք է հաշվարկել»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ, ԳՄ անդամ Ռուբեն Թադևոսյանը:

Նշենք, որ սեպտեմբերի  18-ին Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Սյունիքի և Տավուշի մարզերի թվով 317 համայնքում տեղի են ունեցել ՏԻՄ ընտրություններ, և որպես համայնքի ղեկավարի թեկնածու էր առաջադրվել 571 քաղաքացի:

Միաժամանակ նա նշեց, որ ՀՀԿ կողմից թեկնածու է առաջադրվել 237 համայնքներում, որից ՀՀԿ ներկայացուցիչները հաղթել են 161 համայնքում:

Ռուբեն Թադևոսյանի խոսքով, բացի այդ ՀՀԿ-ն առաջադրել և պաշտպանել է նաև ոչ կուսակցության անդամի, որոնցից շատերը համայնքի ղեկավարներ են:

«Նաև 20-ից 25 անկուսակցական համայնքի ղեկավարներ ստացել են մեր աջակցությունը և կարողացել են արժանանալ նաև ժողովրդի վստահությանն իրենց համայնքներում»,-ասաց նա:

ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահը նաև հավելեց, թե եղել են անկուսակցականներ, որոշ դեպքերում նաև այլ կուսակցության անդամներ, որոնց թեև ՀՀԿ-ն չի առաջադրել, բայց ՀՀԿ տարածքային կազմակերպությունները որոշում են կայացրել աջակցել։

«Այո, նաև այլ կուսակցություններից են եղել, ինչու ոչ, եթե մարդիկ իրենց տեղում են, ժողովուրդն էլ աջակցում է, ինչո՞ւ պետք է չաջակցենք»,-ասաց նա:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Նախնական արդյունքով՝ ՏԻՄ ընտրություններում ՀՀԿ-ն պարտվել է միայն 20-25 համայնքում. Ռուբեն Թադևոսյան"

Leave a comment

Your email address will not be published.


*