Հայկական տոլմայի փառատոն-մրցույթ՝ Թբիլիսի Սուրբ Գևորգ եկեղեցու բակում

Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու բակում հուլիսի 16-ին անցկացվել է հայկական տոլմայի ավանդական փառատոն-մրցույթ, որն անցկացվել է Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միության նախաձեռնությամբ, Վիրահայոց թեմի առաջնորդարանի հովանավորությամբ, «Հայարտուն» կենտրոնի և անհատ բարերարների աջակցությամբ:

Վիրահայոց թեմի կայքի հաղորդմամբ, արդեն բարի ավանդույթ է դարձել Թբիլիսիում փառատոնի միջոցով ներկայացնել և ժողովրդականացնել հայկական համեղ և առողջարար կերակրատեսակները: Այս անգամ տոլման էր:

Տոլմայի փառատոնը տարեցտարի ընդարձակում է իր շրջանակները: Մասնակիցների թիվը 40 էր, իսկ ներկայացրած կաթսաները՝ 50-ից ավելի էին: Բացի «Շուշանիկ» միության անդամներից, փառատոնին մասնակցում էին «Հայարտուն» կենտրոնի ստեղծագործական խմբերը, Սուրբ Գևորգի եկեղեցասեր կանանց միությունը, Ռուսթավի Սբ. Գրիգոր Նարեկացի կենտրոնը, թիվ 104 հայոց դպրոցը, «Վրաստան» թերթը, «Վանք» համույթը, քաղաքի առաջատար ռեստորաններ: Յուրաքանչյուր մասնակից ներկայացրել էր տոլմայի առնվազն երեք տարատեսակ, որոնք տարբեր մտահղացմամբ էին և գեղեցիկ ձևավորված:

Մրցույթին ներկա են եղել տեղացիներ, հյուրեր Հայաստանի և Վրաստանի տարբեր քաղաքներից, այլազգիներ, զբոսաշրջիկներ՝ համտեսելու և գնահատելու տոլման:

 

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Հայկական տոլմայի փառատոն-մրցույթ՝ Թբիլիսի Սուրբ Գևորգ եկեղեցու բակում"

Leave a comment

Your email address will not be published.


*