Կոչ եմ անում բոլորին կտորի դիմակ չկրել, կրել բժշկական դիմակ. Արսեն Թորոսյան (տեսանյութ)

«Տեսնում ենք, որ մոդայիկ է դարձել կտորե դիմակներ կրելը: Ես խնդրում և կոչ եմ անում բոլորին կտորի դիմակ չկրել, այլ կրել բժշկական դիմակ, որը մի քանի անգամ ավել է պաշտպանում»։ Այս մասին Կառավարության նիստի ժամանակ նշեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նախարարն ընդգծեց, որ տնային դիմակները չի փոխարինում բժշկական դիմակներին:

«Կտորի դիմակ փոխարինելը կարող է միայն ֆինանսական միջոցների բացակայությամբ պայմանավորված լինի և ոչ թե գեղեցկությամբ, հարմարավետությամբ և այլ պատճառներով:

Դա շատ կարևոր է այն քաղաքացիների համար, որոնք ավելի խոցելի խմբին են պատկանում: Նույնիսկ ԱՀԿ-ն ասում է՝ եթե 60-ից բարձր ես և խոցելի խմբում ես պարտադիր կրիր բժշկական դիմակ՝ եռաշերտ, որը պաշտպանում է ջրի կաթիլները դուրս գան արտաշնչելիս և հազալիս»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ կարելի է ինքնաշեն դիմակներից օգտվել։ «Մասնագետների վերլուծությունը ցույց է տալիս, որ նույնիսկ տային պայմաններում պատրաստված դիմակների որակյալ կրումը կարող է 0-ի հասցնել վարակի տարածումը», — ընդգծել էր կառավարության ղեկավարը:

ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանն էլ նշել էր, որ քաղաքացիները կարող են անգամ սովորական շարֆն օգտագործել դիմակի փոխարեն։

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Կոչ եմ անում բոլորին կտորի դիմակ չկրել, կրել բժշկական դիմակ. Արսեն Թորոսյան (տեսանյութ)"

Leave a comment

Your email address will not be published.


*