Թովմաս Շահվերդյան.<<Ինձ  ճանաչողները գիտեն՝ չարված գործերն իմ  անձնական խնդիրներն եմ համարում>>

Աշտարակ քաղաքում շարունակվում են նախընտրական քարոզարշավը.  ընտրապայքարի են դուս եկել 4 թեկնածուներ՝ նախկին քաղաքապետտ Աշոտ Ղալեչյանը, ԲՀԿ-ական Արշալույս Մեջլումյանը, Ռազմիկ Տերտերյանը և վերջապես երիտասարդ Թովմաս Շահվերդյանը, ով նախընտրական հանդիպումները ժողովրդի հետ  կազմակերպում է  ինչպես  հիմնարկներում, այնպես էլ բակերում, ուր մասնակցում են  թե՛ երեխաները , թե՛ տարեցները և թե երիտասարդները, ովքեր գալիս են հանդիպման իրենց թեկնածուի հետ, այնպես էլ իրենց մտահոգող համայնքային խնդիրներն են առաջ քաշում: Աշտարակի բազմաբնակարան շենքերի բակում թեկնածու ՝Թ.Շահվերդյանը հերթական հանդիպումը անցկացրեց և հավաքված ժողովրդին  անիրական խոստումներ չշռայլեց, փոխարենը ժողովրդին ասաց,-<< Ես  որևէ նյութական խնդիր չունեմ, որ գամ քաղաքապետ և իմ անձնական հոգսերը հոգամ, փոխարենը շատ պատասխանատու գործ է, որը պետք է պատվով իրականցնեմ: Ինձ համար երիտասարդ իմ անունը ամենկարևորն է, և ես կանեմ  հնարավոր ամեն բան, որ մեր Աշտարակը ծաղկի և համայնքային խնդիրներին համապատասխան լուծումներ տրվեն>>,-ասաց թեկնածուն:

 Հանդիպմանը մասնակից փոքրիկները ճոճանակներ, կարուսելներ իսկ  մեծահասակները ցանկացած հարցով դիմում էին՝ շենքերի շքամուտքերի լուսավորումից մինչև բակային բարեկարգման աշխատանքներ:

Ի դեպ Թ.Շահվերդյանի հայրը, ով վայելում է համաքաղաքացիների հարգանքը հանդիպման ժամանակ աշտարակցիներին հորդորով ասաց. << Ինձանից պահանջեք էն մնացած գործերն էլ,  որը չեն հասցնի>>:

Չնայած վերոհիշյալին թեկնածուի նախընտրական ծրագիրը ներառել է քաղաքի բոլոր խնդրահարույց թեմաները՝ քաղաքաշինության , ներքաղաքային տրանսպորտի, գազաֆիկացման, ջրամատակարարման, մշակութային, սոցիալական և ամենակարևորը երիտասարդ և խոստումնալից թեկնածուն ջանք ու եռանդ չխնայեց այս բոլորը օրերին իր ծրագրերը յուրովի ներկայացնել քաղաքացիներին, մինչդեռ իրենից վաստակաշատ և տարեց թեկնածուները խուսափեցին ուղիղ հանդիպումներից   սուբյեկտիվ պատճառներով:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Թովմաս Շահվերդյան.<<Ինձ  ճանաչողները գիտեն՝ չարված գործերն իմ  անձնական խնդիրներն եմ համարում>>"

Leave a comment

Your email address will not be published.


*