Ակտիվիստները սպառնացել են տապալել Թրամփի երդմնակալության արարողությունը

ԱՄՆ-ում հազարավոր ակտիվիստներ խոստացել են տապալել երկրի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի՝ հունվարի 20-ին Վաշինգտոնում կայանալիք  երդմնակալության հանդիսավոր արարողությունը:

Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ հավելելով, որ 70-ամյա միլիարդատիրոջ ընդդիմախոսները սպառնացել են արգելափակել այն ճանապարհները, որոնք տանում են դեպի Թրամփի երդման արարողության վայր (Կոնգրես): Բացի այդ, ակտիվիստները սպառնացել են խանգարել Փենսիլվանիա պողոտայում անցկացվելիք շքերթին:
«Մենք դեմ ենք իշխանության խաղաղ փոխանցմանը և պետք է դրա դեմն առնենք»,- նշել է ակտիվիստ Լեգբա Կարեֆուրը:
Աղբյուրը մանրամասնում է, որ ԱՄՆ իշխանությունները նմանատիպ ակցիաների անցկացման համար տվել են 27 թույլտվություն, ինչը մոտ 4 անգամ գերազանցում է նախորդ երդմնակալության արարողությունների ժամանակ նման միջոցառումների անցկացման համար տրված թույլտվությունների քանակը:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Ակտիվիստները սպառնացել են տապալել Թրամփի երդմնակալության արարողությունը"

Leave a comment

Your email address will not be published.


*