Թրամփ. Իմ երդմնակալությունը բոյկոտող մարդիկ պետք է վերադարձնեն տոմսերը

Իմ երդմնակալությունը բոյկոտել որոշած մարդիկ պետք է վերադարձնեն տոմսերը։ Այս մասին ասել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը։

«Ինչ վերաբերում է մարդկանց, որոնք չեն գա, ամեն բան կարգին է, քանի որ մեզ շատ են պետք տոմսերը։ Հուսամ, որ նրանք մեզ կտան բոլոր տոմսերը»,– ասել է Թրամփը Fox News–ին տված հարցազրույցում։

AP-ի փոխանցմամբ՝ ավելի քան 30 դեմոկրատ կոնգրեսականներ հայտնել են, որ մտադիր են բոյկոտել հունվարի 20-ին կայանալիք 45-րդ նախագահի երդմնակալության արարողությունը։

Ավելի վաղ ամերիկյան լրատվամիջոցները հայտնել էին, որ արարողությանը ներկա լինելու մտադրություն են հայտնել ԱՄՆ 39-րդ նախագահ Ջիմի Քարթերը, 42-րդ նախագահ Բիլ Քլինթոնը կնոջ՝ Հիլարի Քլինթոնի  հետ, 43-րդ նախագահ Ջորջ Բուշ կրտսերը։

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Թրամփ. Իմ երդմնակալությունը բոյկոտող մարդիկ պետք է վերադարձնեն տոմսերը"

Leave a comment

Your email address will not be published.


*