Թրամփը ցանկանում է, որ իր երեխաները տեղյակ լինեն պետական գաղտնիքներից. CBS News

Միացյալ Նահանգների նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է, որ իր երեխաները տեղյակ լինեն պետական գաղտնիքներից, գրում է cbsnews.com-ը` մանրամասնելով, որ նրա թիմի անդամները Սպիտակ տան աշխատակազմի հետ արդեն քննարկել են միլիարդատիրոջ չափահաս երեխաներին գերգաղտնի տեղեկությունների հասանելիություն տրամադրելու հարցը:
Աղբյուրը չի բացառում, որ հենց ինքը`Թրամփը, հունվարի 20-ին կայանալիք երդմնակալության արարողությունից հետո կարող է երեխաներին պատմել պետական գաղտնիքների մասին, ինչը, իհարկե, դժգոհության մեծ ալիք կբարձրացնի:
Թեև Թրամփի ավագ դուստրը` Իվանկան, ասել է, որ չի պատրաստվում հոր վարչակազմում որևէ պաշտոն զբաղեցնել, այնուհանդեերձ` նրա 2 եղբայրները`Էրիկն ու Դոնալդ կրտսերը, հավակնում են Սպիտակ տան նոր աշխատակազմում պաշտոններ զբաղեցնելուն` չնայած, որ ԱՄՆ օրենսդրությունն արգելում է նման բան:
Աղբյուրը չի բացառում, որ Թրամփը կարող է որդիներին նշանակել ազգային անվտանգության գծով խորհրդականներ, ինչը հնարավորություն կտա նրանց տեղեկացված լինել գերգաղտնի նյութերից:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Թրամփը ցանկանում է, որ իր երեխաները տեղյակ լինեն պետական գաղտնիքներից. CBS News"

Leave a comment

Your email address will not be published.


*