Կայացավ Դոնալդ Թրամփի և Հիլարի Քլինթոնի երկրորդ հեռուստաբանավեճը (տեսանյութ)

ԱՄՆ նախագահի թեկնածու հանրապետական Դոնալդ Թրամփը տեսաուղերձ է հրապարակել՝ ներողություն խնդրելով կանանցից նրանց հասցեին հնչեցրած անվայելուչ խոսքերի համար, փոխանցում է rbc.ru-ն:

Թրամփը նշել է, որ այնպիսի բաներ է արել, որոնց համար ափսոսում է:

«Ես հիմար բաներ եմ ասել, սակայն մեծ տարբերություն կա բառերի և արարքների միջև: Բիլ Քլինթոնը վիրավորել է կանանց, Հիլարին էլ վախեցրել է, հարձակվել, ամաչացրել ու սպառնացել է իր զոհերին»,- ասել է նախագահի թեկնածուն՝ նշելով, որ իր մասնակցությամբ ձայնագրության հրապարակումը փորձ է շեղելու հանրության ուշադրությունը կարևոր հարցերից:

ԱՄՆ ներկայիս նախագահ Բարաք Օբաման դատապարտել է Հանրապետական կուսակցության նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփին կանանց վերաբերյալ սկանդալային արտահայտությունների համար, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Այս ընտրություններում ամենատհաճ բաներից մեկը այդ անհավանական բառերն են հանրապետականների նախընտրական քարոզարշավի գագաթնակետին: Ես դրանք չեմ կրկնի: Այստեղ երեխաներ կան»,- ասել է Օբաման:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին տեղի է ունեցել ԱՄՆ նախագահի թեկնածուների հեռուստաբանավեճը Սենտ Լուիսում՝ Վաշինգտոնի համալսարանում: CNN-ի և ORC ընկերության կատարած բլից հարցման մասնակիցների կարծիքով՝ Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը հաղթել է Հանրապետական կուսակցությունից թեկնածու Դոնալդ Թրամփի հետ բանավեճը:

Քլինթոնին հաղթող Է համարել 57 տոկոսը, Թրամփին՝ 34 տոկոսը: Հարցին՝ ինչպե՞ս ելույթ ունեցավ Թրամփը, 63 տոկոսը պատասխանել է՝ ավելի լավ, քան անցած բանավեճում, 21 տոկոսը՝ ավելի վատ, 15 տոկոսը՝ նախորդի պես:

Հարցումն անցկացվել է 537 մասնակիցների շրջանում:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Կայացավ Դոնալդ Թրամփի և Հիլարի Քլինթոնի երկրորդ հեռուստաբանավեճը (տեսանյութ)"

Leave a comment

Your email address will not be published.


*