Թրամփն արդեն սկսել է գումար հավաքել 2020թ. վերընտրվելու համար

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը մասնակցել է 2020թ. կայանալիք նախագահական ընտրություններում իր վերընտրման համար կազմակերպված դրամահավաքին:

Ինչպես նշում է The Guardian-ը, միջոցառումը տեղի է ունեցել Թրամփի՝ Սպիտակ տնից ոչ հեռու գտնվող Trump International Hotel հյուրանոցում, որտեղ լրագրողների մուտքն արգելված է եղել:

Աղբյուրը մանրամասնում է, որ միջոցառմանը ներկա է եղել մոտ 300 հյուր: Մինչդեռ հյուրանոցի շենքի մոտ հավաքվել են դժգոհ ցուցարարները, որոնք տեսնելով մեքենայից իջնող նախագահին՝ սկսել են բղավել.«Ամո՛թ է, ամո՛թ»:

Հանրապետական կուսակցության ազգային հանձնաժողովի խոսնակ Լինդսի Ջանսեկը նախօրեին ասել էր, որ իրենք ակնկալում են դրամահավաքից մոտ 10 մլն դոլար ստանալ:

Կուսակցության մյուս ներկայացուցիչները նշել են, որ 4 տարի հետո կայանալիք նախագահական ընտրությունների համար այսքան շուտ դրամահավաք կազմակերպելու մեջ որևէ տարօրինակ բան չկա:

Նրանք մանրամասնել են, որ հավաքվող գումարի մի մասն է միայն ուղղվելու Թրամփի նախընտրական քարոզարշավին: Գումարի մյուս մասը փոխանցվելու է Հանրապետական կուսակցությանը:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Թրամփն արդեն սկսել է գումար հավաքել 2020թ. վերընտրվելու համար"

Leave a comment

Your email address will not be published.


*