TU -154-ով դեպի Հայաստան ու Հայաստանից դուրս թռիչքներ չեն իրականացվում

Հայաստանի քաղավիացիայում ռուսական ավիաընկերությունների կամ որևէ ընկերության  կողմից TU -154 մոդելի ինքնաթիռներով թռիչքներ չեն իրականացվում: Այս մասին Tert.am –ին հայտնեց  ՀՀ  քաղավիացիոն գլխավոր վարչության մամուլի քարտուղար Սաթենիկ Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ  Սև ծովում Տու-154 ինքնաթիռի կործանումից հետո ՌԴ պաշտպանության նախարարության կողմից շահագործվող այդ տեսակի բոլոր ինքնաթիռների թռիչքները դադարեցվել են: Այդ մասին հայտնել է interfax.ru-ն՝ վկայակոչելով իրավիճակին ծանոթ աղբյուրի:

Թռիչքների դադարեցումը կշարունակվի մինչև դեկտեմբերի 25-ին տեղի ունեցած ավիավթարի պատճառները պարզելը:

 

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "TU -154-ով դեպի Հայաստան ու Հայաստանից դուրս թռիչքներ չեն իրականացվում"

Leave a comment

Your email address will not be published.


*