Թուրքիան ՌԴ քաղաքացիներին կընդունի ներքին անձնագրերով

Թուրքիան մտադիր է Ռուսաստանի հետ քննարկել ներքին անձնագրերով փոխադարձ այցեր կատարելու հարցը: NTV հեռուստաալիքի փոխանցմամբ` այս մասին հայտնել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլյութ Չավուշօղլուն Անթալիայում բնակվող Ռուսաստանի քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ:  «Մինչ այդ տխուր պատահարը (2015թ. թուրքական օդուժի կողմից ռուսական Su-24-ի խոցումը) լուրջ բանակցություններ են անցկացվել այդ թեմայով: Այժմ, երբ մեր հարաբերությունները բարելավել են, մենք կարող ենք շարունակել այդ բանակցությունները»,-հայտնել է նախարարը:  Չավուշօղլուն հավելել է, որ մոտակա ժամանակներս կքննարկվի Թուրքիա Ռուսաստանի քաղաքացիների ընդունելու հարցը, որոնք ժամանում են ներքին անձնագրերով: Ըստ նրա՝ օդանավակայաններում հատուկ սարքեր կտեղադրվեն՝ այդպսիս փաստաթղթերը ստուգելու համար:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Թուրքիան ՌԴ քաղաքացիներին կընդունի ներքին անձնագրերով"

Leave a comment

Your email address will not be published.


*