Թուրքիայի 7 նահանգում դասախոսներ են ձերբակալվել

Թուրքիայի 7 նահանգում իրականացված ոստիկանական հատուկ գործողության ընթացքում 14 դասախոս է ձերբակալվել, գրում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Սըվասից 6, Անկարայից և Կայսերիից երկուական և Ըսպարտայից, Յոզղատից, Մանիսայից ու Քոջաելիից մեկական դասախոս մեղադրվում են հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձի գլխավոր կազմակերպիչ համարվող թուրք կրոնական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի «Հիզմեթ» շարժմանն անդամակցելու համար:

Հիշեցնենք, որ հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ: Դրան հաջորդել են ձերբակալությունները երկրի զինված ուժերում և այլ կառույցներում, փակվել են բազմաթիվ թերթեր, կազմակերպություններ, կենտրոններ, երկրում հայտարարվել է արտակարգ դրություն: Հեղաշրջման փորձի համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրում է «Հիզմեթ» («Ծառայություն») կրոնական շարժման հիմնադիր և իր հակառակորդ Ֆեթուլլահ Գյուլենին, որը ներկայում բնակվում է ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Թուրքիայի 7 նահանգում դասախոսներ են ձերբակալվել"

Leave a comment

Your email address will not be published.


*