Վիգեն Սարգսյանը` ռուսական ռազմաբազայի նշանակության մասին

Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը «Ռիա նովոստի» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում անդրադարձել է նաև Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազային:

«Կարծում եմ, սա մեր ռազմաքաղաքական համագործակցության նշանակալի երևույթներից է և համարում ենք, որ ռազմաբազան ինքնին զսպման կարևորագույն գործոն է: Կարծում ենք, որ Հայաստանում ներկայացվածությունը մեր երկրի անվտանգության համակարգի կարևորագույն մասն է»,- նշել է Վ.Սարգսյանը:

Նախարարն ընդգծել է, որ պայմանագրի ժամկետի երկարացումից հետո ռազմաբազան պատասխանատու է ոչ միայն «նախկին ԽՍՀՄ արտաքին սահմանի» անվտանգության համար, ինչպես դա եղել է նախկինում, այլ Հայաստանի ընդհանուր անվտանգության համար:

Անդրադառնալով ռազմաբազայի կազմի թվաքանակի մեծացմանը նախարարը նշել է, որ այն մարտավարության հարց է:

«Այդպիսի հարցերը անհրաժեշտության դեպքում լուծվում են հաշված ժամերի ընթացքում: Փառք Աստծո, որ բոլոր անհրաժեշտ ուժերն ու միջոցները կան: Անձնակազմի ավելացումը չի կարող լինել ինքնանպատակ, այն պետք է պատասխանի կոնկրետ մարտահրավերի, կոնկրետ իրավիճակում»,- նշել է նախարարը:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Վիգեն Սարգսյանը` ռուսական ռազմաբազայի նշանակության մասին"

Leave a comment

Your email address will not be published.


*