Իշխանությունները բոլոր ուղղություններով ձախողել են իրենց կատարած աշխատանքները. Արթուր Վանեցյան

Մենք կանգնած ենք առողջապահական, տնտեսական ճգնաժամերի և այլ խնդիրների առջև, որոնք կան մեր երկրում: Այսօր այդ գործն անելու, հարցերը կարգավորելու փոխարեն իշխանություններն իրենց քաղաքական ընդդիմախոսներին լռեցնելու գործով են զբաղված: Այս մասին ԱԱԾ-ից դուրս գալուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը:

Դիտարկմանը, թե Վանեցյանն իր ղեկավարած կուսակցության հետ հանդիպումներ է ունենում տարբեր քաղաքական ուժերի հետ, և հարցին՝ արդյո՞ք հանդիպել են նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, Վանեցյանը պատասխանեց, թե այդ տեղեկությունն արդեն իսկ հերքվել է, բայց չի բացառում, որ առաջիկայում լինի հանդիպում բոլոր քաղաքական ուժերի, անհատների, այդ թվում՝ և՛ Ռոբերտ Քոչարյանի, և՛ Սերժ Սարգսյանի, և՛ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ:

Դիտարկմանը, թե Քոչարյանը հավանական է համարել, որ ժողովուրդը կրկին կարող է համախմբվել ընդդիմության շուրջն ու իշխանափոխություն անել, արդյո՞ք հավանական է այդ տարբերակը, Վանեցյանն արձագանքեց. «Միանշանակ ես համոզված եմ, որ առաջիկայում լինելու են շատ ակտիվ քաղաքական գործընթացներ, որոնց ընթացքում մենք կտեսնենք այն զարգացումները, որոնք կլինեն: Իրականում երկիրը գտնվում է շատ բարդ, ծանրագույն իրավիճակում, իշխանությունները բոլոր ուղղութուններով ձախողել են իրենց կատարած աշխատանքները»,-ասաց Արթուր Վանեցյանը:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Իշխանությունները բոլոր ուղղություններով ձախողել են իրենց կատարած աշխատանքները. Արթուր Վանեցյան"

Leave a comment

Your email address will not be published.


*