Մենք ունենք անցնցում իշխանափոխության ճանապարհային քարտեզ․ Արթուր Վանեցյան

Հունիսի 20-ին «Հայրենիք» կուսակցության կենտրոնական գրասենյակում կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը հանդիպումներ է ունեցել կուսակցության նորագիր անդամների և համակիրների հետ, որոնց ընթացքում տրվել են համաճարակի սպառնալի տարածման պատճառների, երկրում ստեղծված սոցիալ-տնտեսական, բարոյահոգեբանական իրավիճակի գնահատականները, ներկայացվել է պետական կառավարման խորացող համակարգային ճգնաժամի հաղթահարման ուղիները, քննարկվել են կուսակցության գաղափարական-քաղաքական սկզբունքներն ու արժեքները հասարակության բոլոր շերտերին հասցնելու նպատակով իրականացվող քարոզչական աշխատանքներին մասնակցության գործնական հարցեր: Անհատական և խմբային ձևաչափերով անցկացված բազմաթիվ հանդիպումները, որոնց մասնակցել են Երևանից և տարբեր մարզերից, անցել են աշխույժ, անկաշկանդ մթնոլորտում` հնարավորություն ընձեռելով մասնակիցներից յուրաքանչյուրին հայտնելու իր կարծիքն ու առաջարկները ներկա վարչախմբի ձախորդ կառավարման աղետալի հետևանքները չեզոքացնելու, Հանրապետությունը կայուն զարգացման հուն տեղափոխելու վերաբերյալ: Կուսակցության նախագահն ընդգծել է` Մենք ունենք իշխանափոխության ճանապարհային քարտեզ, սակայն իշխանության գալն ինքնանպատակ չէ, առանցքայինը պետության և հասարակության շահի ապահովումն է։ Սպառված և ժողովրդի սթափ դատող մեծամասնության վստահությունը մսխած ներկայիս վարչախումբը պետք է հեռանա անցնցում ճանապարհով` գիտակցելով, որ անհեռանկար և վտանգավոր է հասարակության իրական սպասումները նենգափոխել իբրև թիրախ ընտրված առանձին անձանց քրեական հալածանքներով և աղմկոտ ու ցուցադրական դատավարություններով: Մեր ժողովրդի և Հանրապետության անվտանգության, կայունության, առաջադիմության հիմքերը մենք պետք է կառուցենք ուղենիշ ունենալով իրավունքի գերակայությունն ու ժողովրդավարությունը, այլ ոչ թե գրգռելով այլատյացությունը, թշնամացնելով մարդկանց, առճակատելով հին ու նոր սերունդները, ինչը դիվական մոլեռանդությամբ արդեն երկու տարի անում են գործադիր իշխանության ղեկավարը և նրա արբանյակները։ Հանդիպումների ընթացքում հնչել են տեսակետներ գաղափարակից մյուս քաղաքական ուժերի հետ համաքայլ առաջ ընթանալու, հեղինակավոր մտավորականների, գիտնականների, լրագրողների, պետական ու քաղաքացիական գործիչների աջակցությամբ գործելու անհրաժեշտության մասին:

Ինչպես հայտնեցին «Հայրենիք» կուսակցության խորհրդից, ամեն օր հարյուրավոր մարդեկ են դիմում կուսակցության շարքերը համալրելու խնդրանքով:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Մենք ունենք անցնցում իշխանափոխության ճանապարհային քարտեզ․ Արթուր Վանեցյան"

Leave a comment

Your email address will not be published.


*