Ծնողները դժգոհ են դպրոցական դասագրքերից. Վարչապետ

Հայաստանի դպրոցական դասագրքերի որակն ու բովանդակությունը մտահոգություն են առաջացնում: Փետրվարի 2-ին կայացած կառավարության նիստում այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
Նրա խոսքով՝ հարցը լուծում է պահանջում, քանի որ դպրոցական կրթության որակը կառավարության առաջնահերթություններից է: Այս կապակցությամբ հարկ է նկատել, որ Կրթության ազգային ինստիտուտում ուսուցիչների վերապատրաստումը հաճախ ձեւական բնույթ է կրում:
«Նման թերությունները վերացնելու համար կրթության եւ գիտության նախարարին հանձնարարում են մեկ ամսվա ընթացքում Կրթության ազգային ինստիտուտի բարեփոխման ծրագիր ներկայացնել»,- նշեց վարչապետը:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Ծնողները դժգոհ են դպրոցական դասագրքերից. Վարչապետ"

Leave a comment

Your email address will not be published.


*