Վարչապետը հանձնարարել է մինչեւ տարեվերջ ավարտել իր կողմից տրված բոլոր հանձնարարականները

Կառավարության նիստն այսօր սկսվել է Կարեն Կարապետյանի հանձնարարականներով: Վարչապետը հանձնարարել է ամփոփել իր կողմից տրված բոլոր հանձնարարականներն ու մինչև տարեվերջ ավարտել դրանք: Բացի այդ, նախարարներն ու  գերատեսչությունների ղեկավարները հունվարին պետք է հաշվետվություններ, ինչպես նաև 2017-ի իրենց գերակա խնդիրներն ու ծրագրերը ներկայացնեն:

Կարեն Կարապետյկանը նաև խնդրել է ամփոփել, ռևիզիա անել՝ ի՞նչն է ճիշտ, ի՞նչը ոչ: «Ծրագրերը, որ մենք ֆիքսում ենք 2017-ի համար, կոնկրետ նախագծեր են, որոնք պետք է վերահսկեն նախարարները կամ նրանց տեղակալները»: Կարեն Կարապետյանը տարածքային կառավարման ու զարգացման նախարար Դավիթ Լոքյանին հանձնարարել է ավարտել մարզերի անձնագրերի ձևավորման գործընթացը, ֆիքսել բոլոր այն ցուցանիշները, որոնք բնութագրում են մարզը, կոորդինացնել մարզպետների հետ աշխատանքը, որը կայանալու է համայնքների բյուջեների համեմատության ու վերլուծության առումով:

«Երկու օր առաջ Վայոց Ձորի և Արարատի մարզերում կատարած այցելությունների ժամանակ համայնքների բյուջեների, համեմատությունները բնակչության քանակի, բավականին լուրջ ինֆորմացիա է տալիս, որի հիման վրա մենք կարող ենք կանխատեսում անել և դնել այն հորիզոնները, որոնք համայնքային բյուջեները կարող են ունենալ: Մարզպետներին, իրենց համապատասխան վարչություններին պետք է հանձնարարել յուրաքանչյուր համայնքի բյուջե պետք է վերլուծվի, համեմատվի համեմատելի բյուջեների հետ և հայտնաբերվի այն անհամամսնությունները, որի հիման վրա կձևավորվի համայնքի բյուջեն»:

Հանձնարարական է ստացել նաև արտաքին գործերի նախարարությունը:  Կարեն Կարապետյանի խոսքով՝ «Մեր զբոսաշրջության կոմիտեն և քաղավիացիայի վարչությունը առաջարկություններ են տվել վիզաների հայեցակարգի վերաբերյալ: Խնդրում եմ այդ հարցը քննարկել և լուծում տալ: Համեմատեք նաև մեր հարևան երկրների վիզաների տրամադրման կարգի հետ:»

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Վարչապետը հանձնարարել է մինչեւ տարեվերջ ավարտել իր կողմից տրված բոլոր հանձնարարականները"

Leave a comment

Your email address will not be published.


*