Վարչապետի շնորհավորական ուղերձը՝ Մայրության և գեղեցկության օրվա առթիվ

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորական ուղերձ է հղել  Մայրության և գեղեցկության օրվա առթիվ, որում մասնավորապես նշված է.

«Սիրելի՛ կանայք,

Սրտանց շնորհավորում եմ ձեզ Մայրության և գեղեցկության օրվա կապակցությամբ:

Ցանկանում եմ մեր մայրերին, տատիկներին, կանանց, քույրերին, դուստրերին մարդկային պարզ երջանկություն, թող ձեր օջախներում միշտ լինի ջերմություն, սեր, հոգատարություն և բարություն:

Մայրերը հայ օջախների հենքն են և սյունը: Այսօր մենք ուղղակի օգտվում ենք առիթից և ևս մեկ  անգամ արտահայտում մեր անսահման սերն ու հարգանքը ձեր նկատմամբ:

Ես ուզում եմ  հավաստիացնել, որ մենք տրամադրված ենք անել ամեն հնարավորը, որպեսզի մայրությունը Հայաստանում լինի պետության կողմից մաքսիմալ պաշտպանված և մայր դարձած կինը իրեն զգա պետության հոգատարության ներքո:

Այսօր ևս մեկ անգամ ուզում եմ նշել, որ կանայք մեր հասարակության մեջ շատ կարևոր դեր են զբաղեցնում և մենք հետևողական ենք լինելու, որպեսզի կանայք մեր երկրում ունենան բոլոր հնարավորություններն իրենց դրսևորելու և ներգրավված լինելու մեր երկրի զարգացման բոլոր գործընթացներում:

Կրկին անգամ շնորհավորում եմ ձեզ այս գեղեցիկ օրվա կապակցությամբ»:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Վարչապետի շնորհավորական ուղերձը՝ Մայրության և գեղեցկության օրվա առթիվ"

Leave a comment

Your email address will not be published.


*