Առողջապահության ոլորտում առանցքային է պետական պատվերի տեղաբաշխման մեխանիզմների վերանայումը. Կ. Կարապետյան

Այսօր կառավարության հերթական նիստին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը անդրադարձավ առողջապահության ոլորտում պետական պատվերի տեղաբաշխման մեխանիզմներին։

«Առողջապահության ոլորտում իրականացվող բարեփոխումներում առանցքային է պետական պատվերի տեղաբաշխման մեխանիզմների վերանայումը՝ ապահովելով բժշկական ծառայությունների մատուցման հասցեականություն և պետական միջոցների հատկացման մրցակցային և թափանցիկ մեխանիզմները»,-ասաց նա:

Հաշվի առնելով ասվածը՝ վարչապետը առողջապահության նախարարին՝ հանձնարարեց բժշկական ծառայությունների մատուցման արդյունավետության բարձրացման նպատակով, 3-ամսյա ժամկետում վերանայել պետպատվեր իրականացնող բժշկական հաստատությունների ընտրության չափանիշները` առաջնահերթություն տալով կազմակերպության ընդհանուր եկամուտների մեջ վճարովի ծառայությունների մասնաբաժնին։

Նա նաև հանձնարարեց պետպատվեր իրականացնող խոշոր բժշկական հաստատություններում 2017 թվականից ներդնել պարտադիր տարեկան արտաքին աուդիտի անցկացման պահանջ՝ ապահովելով համապատասխան իրավական մեխանիզմները:

Երրորդ հանձնարարականով անհրաժեշտ 3-շաբաթյա ժամկետում կատարել թանկարժեք բժշկական ծառայությունների գնագոյացման վերլուծություն՝ հստակ տարանջատելով ծառայության ինքնարժեքը և կառավարության աշխատակազմ ներկայացնել համապատասխան առաջարկություն։

 

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Առողջապահության ոլորտում առանցքային է պետական պատվերի տեղաբաշխման մեխանիզմների վերանայումը. Կ. Կարապետյան"

Leave a comment

Your email address will not be published.


*