Թ. Վարդանյանը նշանակվել է ԴԱՀԿ ծառայության ՇՄ բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար

Այսօր՝ նոյեմբերի 21-ին, ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հարությունյանի հրամաններով կադրային նշանակումներ են կատարվել ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայությունում:

Ծառայության Շիրակի մարզային բաժնի պետ, արդարադատության մայոր Գևորգ Դումանյանը փոխադրման կարգով նշանակվել է Երևան քաղաքի Էրեբունի-Նուբարաշեն բաժնի պետի պաշտոնին:

Շիրակի մարզային բաժնի պետի տեղակալ, արդարադատության մայոր Թադևոս Վարդանյանը նշանակվել է Շիրակի մարզային բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար:

Երևան քաղաքի Էրեբունի-Նուբարաշեն բաժնի պետ, արդարադատության գնդապետ Տիգրան Թորոսյանը նշանակվել է ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի օգնականի պաշտոնին:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Թ. Վարդանյանը նշանակվել է ԴԱՀԿ ծառայության ՇՄ բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար"

Leave a comment

Your email address will not be published.


*