Վիգեն Սարգսյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարար

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ՆՀ- 1067-Ա հրամանով Վիգեն Սարգսյանը նշանակվել է պաշտպանության նախարար. տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվական միջոցների հետ կապերի վարչությունը։

ՀՀ Նախագահի մեկ այլ՝ ՆՀ- 1066-Ա  հրամանով, Վիգեն Սարգսյանը ազատվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից:

Վիգեն Ալեքսանդրի Սարգսյան
Կենսագրական տվյալներ

 

Ծնվել է 1975թ. մայիսի 10-ին:

Մասնագիտական գործունեություն

 

2011թ. հոկտեմբերի 17-ից Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավար

2009.01 – 2011.10
Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ

2003.03 – 2009.01
Հայաստանի Հանրապետության Նախագահի օգնական

2000 – 2003
Ծառայություն Հայաստանի Հանրապետության զինված ուժերում

1995.10 – 1998.08
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի օգնական, խորհրդական (1998)
Կրթություն


1998-2000, Մեդֆորդ, Մասաչուսեթս, ԱՄՆ
Իրավունքի և դիվանագիտության արվեստների մագիստրոս
Իրավունքի և դիվանագիտության Ֆլետչեր դպրոց, Թաֆթս և Հարվարդի համալսարաններ (միջազգային իրավունք և միջազգային անվտանգություն մասնագիտությամբ)

1992-1999
Դիպլոմ (1997) և միջազգային հարաբերությունների մագիստրոսի աստիճան (1999),
Երևանի պետական համալսարան
• Դիվանագիտության պատմություն,
• միջազգային հարաբերություններ

1992-1996, Սանկտ Պետերբուրգ, ՌԴ Նախագահին առընթեր
Քաղաքացիական ծառայության հյուսիսարևմտյան ակադեմիա
• Պետական կառավարում և տեղական ինքնակառավարում
• Մասնագիտացում` անձնակազմի կառավարում


Պարգևներ

•«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ (2015)
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ (2013)
• Ֆրանսիայի Արժանիքների շքանշան (2008)
• Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության «Անդրանիկ Օզանյան» մեդալ (2008)
• Մովսես Խորենացու մեդալ (2007)
• Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շնորհակալագիր և մեդալ (2007)

 

Այլ գործունեություն

·       Մ.Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ Մատենադարանի խորհրդի նախագահ

·       «Լույս» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ

 

Ամուսնացած է, ունի երեք դուստր:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Վիգեն Սարգսյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարար"

Leave a comment

Your email address will not be published.


*