«Ոսկե ծիրան» կինոփառատոնին կայացավ ռուս ռեժիսոր Բորիս Խլեբնիկովի «Առիթմիա» ֆիլմի երևանյան պրեմիերան

«Ոսկե ծիրան» 14-րդ միջազգային կինոփառատոնին հուլիսի 10-ին կայացավ ռուս ռեժիսոր Բորիս Խլեբնիկովի «Առիթմիա» ֆիլմի (Ռուսաստան/Ֆինլանդիա/Գերմանիա) երևանյան պրեմիերան, որն անցավ լեփ-լեցուն դահլիճում:

Ֆիլմը «Կինոտավր» մրցանակաբաշխությունում ճանաչվել է լավագույն ֆիլմ, իսկ ֆիլմի գլխավոր դերակատար Ալեքսանդր Յացենկոն Կառլովի Վարի միջազգային կինոփառատոնում ճանաչվել է լավագույն դերասան։

Նշենք, որ ֆիլմում նկարահանվել են Ալեքսանդր Յացենկոն, Instagram-ի աստղ Իրինա Գորբաչովան, Նիկոլայ Շրայբերը, Մաքսիմ Լագաշկինը, Ալբինա Տիխոնովան: Ի դեպ, ֆիլմի պրոդյուսերներից է Ռուբեն Դիշդիշյանը:

Ֆիլմն այն մասին է, թե ինչպես է տաղանդավոր բժիշկ Օլեգը, ով շատ նվիրված իր գործին, օր ու գիշեր օգնում է հիվանդներին, բայց քիչ է ուշադրություն դարձնում սեփական ընտանիքին: Եվ մի գեղեցիկ օր նրա կինը որոշում է բաժանվել:

Կինոքննադատները «Առիթմիան» բնորոշել են ոչ միայն Խլեբնիկովի, այլև ռուսական կինոմատոգրաֆի 2010-ականների ամենահասուն ֆիլմ:

 

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "«Ոսկե ծիրան» կինոփառատոնին կայացավ ռուս ռեժիսոր Բորիս Խլեբնիկովի «Առիթմիա» ֆիլմի երևանյան պրեմիերան"

Leave a comment

Your email address will not be published.


*