Ողբերգական ավտովթար Հրազդանի ճանապարհին. կա 1զոհ, 7 վիրավոր

Այսօր՝ հոկտեմբերի 18-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 08։30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 44-րդ կմ հատվածում բախվել են Opel մակնիշի 10 ՕՏ 944 համարանիշի և Mercedes Benz Sprinter մակնիշի 35 CT 940 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 8 հոգի մարմնական վնասվածքներով քաղաքացիների ու ճանապարհային ոստիկանների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենաներից և տեղափոխվել Հրազդանի բժշկական կենտրոն։ 8 վիրավորներից երիտասարդ մի աղջիկ հիվանդանոցում մահացել է։

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատարի տեղակալ Երվանդ Ալեքսանյանի, դասակի հրամանատար Կարեն Ներսիսյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ խումբը՝ Հրազդանի ոստիկանապետ Կարեն Գրիգորյանի գլխավորությամբ։

Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղից վարչության պետ Մհեր Վարդանյանի հանձնարարականով դեպքի վայր են ժամանել Հրազդանի քննչական բաժնի քննիչները, որտեղ փաստի հատկապես կարևոր գործերով քննիչ Արման Հարությունյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշով։

Ըստ նախնական տեղեկությունների՝ Mercedes-ը ուսանողների տեղափոխելիս է եղել դեպի Երևան, երբ ճանապարհին մերկասառույցի պատճառով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել դեպի Սևան ընթացող Opel-ին։

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ մահացածը Գեղարքունիքի մարզի Վարդգես գյուղի բնակչուհի, 18-ամյա Հռիփսիմե Գասպարյանն էր, Mercedes-ը վարել է Վարդգես գյուղի բնակիչ, 50-ամյա Գագիկ Ստեփանյանը, Opel-ը վարել է Արարատի մարզի Ավշար գյուղում գրանցված, սակայն փաստացի Նուբարաշեն վարչական շրջանում բնակվող 34-ամյա Շավարշ Գևորգյանը։

Հիվանդանոց տեղափոխվածների մեջ են 2 վարորդներն ու Mercedes-ի ուղևորներ՝ Գեղարքունիքի մարզի Վարդգես գյուղի բնակիչներ, 21-ամյա Շահանե Սմբատյանը, 18-ամյա Սոնա Ավետիսյանը, 18-ամյա Լուսինե Հակոբյանը, մահացած Հ. Գասպարյանի եղբայրը՝ 20-ամյա Հրանտ Գասպարյանը և 20-ամյա Մետաքսյա Մաթևոսյանը։

Հիվանդանոց տեղափոխված բոլոր վիրավորներն ու մահացածը ուսանողներ են։

7dfee5ae1d9d868c976b03e4e537e1d18ba50ee5491ed08460974bf6accfd72a431ecc757bece9f76844bf36bcd3ed8cfe6549e183fdfd7f8cfe43b0964efb89

Մանրամասները՝ shamshyan.com  կայքում

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Ողբերգական ավտովթար Հրազդանի ճանապարհին. կա 1զոհ, 7 վիրավոր"

Leave a comment

Your email address will not be published.


*