Լևոն Յոլյանը՝ Վերահսկիչ պալատի նախագահ

Լևոն Յոլյաննն ընտրվեց Վերահսկիչ պալատի նախագահ: Այս մասին խորհրդարանում հայտարարեց Հսկիչ հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանը՝ տեղեկացնելով, որ փակ գաղտնի քվեարկության ժամանակ Լևոն Յոլյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 99 պատգամավոր, երկու քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր:

Նշենք, որ Լևոն Յոլյանը 2013 թվականին վեց տարի ժամկետով նշանակվել էր Վերահսկիչ պալատի նախագահի տեղակալ, 2016 թվականի փետրվարի 29-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարար և այդ պաշտոնը զբաղեցրել մինչև 2016-ի սեպտեմբեր
Լևոն Յոլյանը շնորհակալություն հայտնեց ՀՀ նախագահին վստահության և իրեն կարևոր ու պատասխանատու պաշտոնում առաջադրելու համար:

«Տեղեկացնեմ, որ ես միշտ ուշադրությամբ հետևում եմ խորհրդարանի աշխատանքներին, և ինձ համար շատ հաճելի անակնկալ էր այն բարյացակամ, ջերմ մթնոլորտը, որ տիրում էր այս դահլիճում իմ հարցի քննարկման ողջ ընթացքում: Ես շնորհակալ եմ բոլոր ելույթ ունեցողներին այն լավ գնահատականների համար, որ հնչել են իմ հասցեին: Դա նաև պարտավորեցնող է: Ես ամենայն պատասխանատվությամբ եմ ընդունում իմ նշանակումը: Շատ լավ հասանում եմ, թե Վերահսկիչ պալատը ինչ մեծ դեր կարող է խաղալ երկրի տնտեսության զարգացման հարցերում: Վստահեցնում եմ ձեզ, որ ամեն ինչ կանեմ, որ կարողանամ այդ հաջողությունները նաև Ազգային ժողովի ու կառավարության հետ համագործակցության արդյունքում ապահովել: Ուրախ եմ, որ միաձայն եմ ընտրվում, հետագայում էլ կփորձեմ այնպես աշխատել, որ որևէ մեկը դեմ չլինի իմ գործունեությանը»,- եզրափակեց Լևոն Յոլյանը:

Հիշեցնենք, որ Վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնը զբաղեցնում էր Իշխան Զաքարյանը։ Վերջինս իր հրաժարականի դիմումը ՀՀ Ազգային ժողովի նախագահին ներկայացրել էր փետրվարի 6-ին։

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Լևոն Յոլյանը՝ Վերահսկիչ պալատի նախագահ"

Leave a comment

Your email address will not be published.


*