Երևանում վրաերթի ենթարկված տղամարդը 7 օր անց հիվանդանոցում մահացել է

Հոկտեմբերի 8-ին, ժամը 11.40-ին, «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան Երևանի Ագաթանգեղոսի և Խորենացի փողոցների խաչմերուկում բախվել էր «Մերսեդես Բենց»-ի, որն էլ առաջ ընթանալով՝ վրաերթի էր ենթարկել 1942 թ. ծնված Սարգիս Թորոսյանին: Վերջինս մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
Ինչպես հայտնում են ՀՀ ոստիկանությունից, հոկտեմբերի 15-ին, ժամը 9-ին, Սարգիս Թորոսյանը հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում մահացել է:

Քննությունը վարում է Երևան քաղաքի քննչական վարչությունը:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Երևանում վրաերթի ենթարկված տղամարդը 7 օր անց հիվանդանոցում մահացել է"

Leave a comment

Your email address will not be published.


*