Խոշոր, ողբերգական վթար Գեղարքունիքում

Գեղարքունիքի մարզում փետրվարի 14-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել, որի հետեւանքով մահացել է մեքենաներից մեկի վարորդի 17-ամյա աղջիկը:

Այս մասին զրույցում նշեց Գեղարքունիքի մարզի Ծովակ գյուղի գյուղապետ Գարիկ Հակոբյանը: Նրա խոսքով՝ 39-ամյա Կարեն Հ.-ն իր «ՎԱԶ 21099» մակնիշի մեքենայով, ընտանիքի անդամների հետ միասին վերադառնալիս է եղել Երեւանից, երբ իրենց է բախվել Ford Transit մեքենան (վարորդ՝ 24-ամյա Գոռ Պ.):

Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետեւանքով՝ «ՎԱԶ 21099»-ի վարորդ Կարեն Հ.-ն, նրա երեխաները՝ Ջուլիետա, Մաթոս, Ֆիդան Հ.-երը եւ կինը՝ 36-ամյա Արփինե Հ.-ն դեպքի վայրից տեղափոխվել են Սեւանի բժշկական կենտրոն, որտեղ 17-ամյա Ֆիդան Հ.-ն մահացել է:

Գյուղապետի հաղորդմամբ՝ ընտանիքի մյուս անդամների վիճակը միջին ծանրության է:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Խոշոր, ողբերգական վթար Գեղարքունիքում"

Leave a comment

Your email address will not be published.


*