Թբիլիսյան խճուղում բախվել են Mercedes–ն ու 46 համարի ավտոբուսը, կան վիրավորներ (լուսանկարներ)

Արտակարգ իրավիճակների նախարարություն այսօր՝ ժամը 14.17-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Թբիլիսյան խճուղում՝ IMEX GROUP ընկերության դիմաց տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն:

Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և երկու մարտական հաշվարկ:

Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com–ը՝ Թբիլիսյան խճուղում բախվել են Hyundai մակնիշի 0032 Տ համարանիշի և Mercedes մակնիշի 34 CQ 099 համարանիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով 3 հոգի տեղափոխվել են հիվանդանոց։

Ըստ կայքի՝ նշված ավտոբուսը սպասարկում է թիվ 46 երթուղին։

 

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Թբիլիսյան խճուղում բախվել են Mercedes–ն ու 46 համարի ավտոբուսը, կան վիրավորներ (լուսանկարներ)"

Leave a comment

Your email address will not be published.


*