Արարատի մարզի որոշ գյուղերի համար խաղողի մթերումը կսկսվի այսօրվանից

Հանրապետությունում խաղողի մասսայական բերքահավաքի եւ մթերման աշխատանքները, մթերող կազմակերպությունների հետ պայմանավորվածության համաձայն, կմեկնարկեն սեպտեմբերի 15-ից:

Գյուղնախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ հաշվի առնելով, որ Արարատի մարզի Պարույր Սեւակ, Երասխ, Արմաշ եւ Սուրենավան համայնքներում խաղողի հասունացումն ավելի վաղ է տեղի ունենում,  «Երասխի գինու գործարան» ՍՊԸ-ն այօրվանից նշված համայնքներից կսկսի մթերումներ իրականացնել:

«Արմենիա Վայն» ՍՊԸ-ն շամպայնի արտադրության կազմակերպման նպատակով օգոստոսի 25-ից որոշակի քանակությամբ միայն «կանգուն» տեսակի 18%-ից ոչ բարձր շաքարայնությամբ խաղողի մթերման աշխատանքներ է իրականացնում` գյուղացիական տնտեսությունների հետ նախապես կնքված պայմանագրերի շրջանակում:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Արարատի մարզի որոշ գյուղերի համար խաղողի մթերումը կսկսվի այսօրվանից"

Leave a comment

Your email address will not be published.


*