Խախտումներ են հայտնաբերվել կաթնամթերքի մի շարք տեսակներում. Դա առողջական ռիսկեր է պարունակում

Վերջին ժամանակահատվածում ակտիվ քննարկվում էին կաթնամթերքի շուկայում առկա խնդիրները. սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից իրականացված ուսումնասիրության արդյունքների հրապարակումից հետո, ցավոք մտահոգությունները միայն ավելացան, քանզի հաղորդագրությամբ ոչ միայն չտրվեցին հանրությանը հուզող հարցերի պատասխանները, այլեւ առաջացան նոր հարցեր: Այս մասին հաղորդագրություն է տարածել «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» ՀԿ-ն:

Հաղորդագրություն մասնավորապես, ասվում է.

«Մասնավորապես՝ որ կաթնամթերքներն են ենթարկվել փորձաքննության, եւ որ ընկերության որ արտադրատեսակում ինչպիսի խնդիրներ են հայտնաբերվել, քանի որ կաթնամթերք են համարվում ինչպես կաթն ու թթվասերը, այնպես էլ՝ սերուցքն ու պանիրը:

Հասարակական հատվածում ակտիվ քննարկվում էր նաեւ այն հանգամանքը, որ  օրինախախտ տնտեսվարողների ցանկում հիմնականում նշված էին փոքր ընկերությունների անուններ: Շարունակում էր մտահոգիչ մնալ այն հարցը, թե ինչ իրավիճակ է սպառման հիմնական ծավալներն ապահովող ընկերություններում:

«Իրազեկ եւ պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության կողմից իրականացվել է ուսումնասիրություն կաթնամթերքի շուկայում: Իրացման ցանցից նմուշառվել եւ փորձաքննության են հանձնվել կաթնամթերքի  սպառման հիմնական շուկան ապահովող արտադրողների` «Աշտարակ կաթ» ՓԲԸ, «Արզնի կաթ» ՍՊԸ, «Բիոկաթ» ՍՊԸ, «Բոնիլատ» ՍՊԸ, «Դուստր Մարիաննա» ՍՊԸ, «Թամարա եւ Անի» ՍՊԸ, «Մարիլա» ՍՊԸ եւ «Չանախ» ՍՊԸ –ների  որոշ արտադրատեսակներ:

Ստորեւ ներկայացվում են հայտնաբերված խախտումները` ըստ արտադրողի, արտադրատեսակի (համաձայն մակնշված արտադրության օրվա) եւ անհամապատասխության ցուցանիշների:

«Աշտարակ կաթ» ՓԲԸ

Կաթնաշոռ դասական  «Աշտարակ կաթ» 180գ. արտադրված 09.12.2016 թ.

Չի համապատասխանում ԱՑԽՄ եւ խմորասնկերի ցուցանիշներով

Թթվասեր դասական «Աշտարակ կաթ» 18% յուղ., 400գ. արտադրված 09.12.2016 թ.

Չի համապատասխանում խմորասնկերի ցուցանիշով

«Արզնի կաթ» ՍՊԸ

Կաթ պաստերացված «Արզնի կաթ» – 3,2% յուղ., 1լ.  արտադրված 09.12.16 թ.

Չի համապատասխանում ԱՑԽՄ եւ ՄԱՖԱՄ ցուցանիշներով

Կաթնաշոռ «Արզնի կաթ»  9% յուղ., 180գ. արտադրված 09.12.2016 թ.

Չի համապատասխանում ԱՑԽՄ,խմորասնկերի եւ բորբոսասնկերի ցուցանիշներով

Սերով թթվասեր «Արզնի կաթ» 20% յուղ., 400գ. արտադրված 08.12.16 թ.

Չի համապատասխանում ԱՑԽՄ եւ խմորասնկերի ցուցանիշներով

«Բիոկաթ» ՍՊԸ

Կաթ պաստերացված ֆիրմային «Բիոկաթ» – 3,5% յուղ, 1լ. արտադրված 09.12.16 թ.

Չի համապատասխանում ԱՑԽՄ եւ ՄԱՖԱՄ ցուցանիշներով

Կաթնաշոռ  «Բիոկաթ» 15% յուղ., 150գ. արտադրված 10.12.2016 թ.

Չի համապատասխանում ԱՑԽՄ եւ խմորասնկերի ցուցանիշներով

Թթվասեր «Բիոկաթ»» 20% յուղ., 400գ. արտադրված 10.12.16 թ.

Չի համապատասխանում ԱՑԽՄ եւ խմորասնկերի ցուցանիշներով

«Բոնիլատ» ՍՊԸ

Կաթ պաստերացված «Bonilat» — 3,6% յուղ., 1լ. արտադրված 10.12.2016 թ.

Չի համապատասխանում ՄԱՖԱՄ ցուցանիշով

Կաթնաշոռ «Բոնիլատ» 12% յուղ., 150գ. արտադրված 10.12.2016թ.

Չի համապատասխանում ԱՑԽՄ եւ խմորասնկերի ցուցանիշներով

Թթվասեր «Բոնիլատ» 20% յուղ., 400գ. արտադրված 10.12.16թ.

Չի համապատասպանում ԱՑԽՄ ցուցանիշով

«Դուստր Մարիաննա» ՍՊԸ

Կաթնաշոռ «Մարիաննա» 9% յուղ., 180գ. արտադրված 10.12.2016թ.

Չի համապատասխանում կաթնաթթվային մանրէների եւ  խմորասնկերի  ցուցանիշներով

«Թամարա եւ Անի» ՍՊԸ

Կաթնաշոռ «Ani Product»  9% յուղ., 200գ. արտադրված 09.12.2016թ.

Չի համապատասխանում ԱՑԽՄ եւ խմորասնկերի ցուցանիշներով

«Մարիլա» ՍՊԸ կաթ

Կաթնաշոռ «Մարիլա» 9% յուղ., 200գ. արտադրված 10.12.2016թ.

Չի համապատասխանում կաթնաթթվային մանրէների եւ  խմորասնկերի ցուցանիշներով

«Չանախ» ՍՊԸ

Կաթ պաստերացված «Չանախ» – 3,2% յուղ., 1լ. արտադրված 10.12.2016 թ.

Չի համապատասխանում ՄԱՖԱՄ եւ ԱՑԽՄ ցուցանիշներով

Հատիկային կաթնաշոռ «Չանախ» 4% յուղ, 180գ. արտադրված 10.12.2016թ.

Չի համապատասխանում ԱՑԽՄ,  խմորասնկերի եւ բորբոսասնկերի ցուցանիշներով

Թթվասեր«Չանախ» 20% յուղ., 400գ. արտադրված 10.12.2016թ.

Չի համապատասխանում ԱՑԽՄ եւ խմորասնկերի ցուցանիշներով

Հաշվի առնելով,  որ նմուշառումն իրականացվել է սառնարաններից, որոնք ապահովել են պահպանման պայմանները, ինչպես նաեւ այն հանգամանքը, որ նմուշների տեղափոխումն իրականացվել է պատշաճ սառնարանային պայմաններում` կարելի է եզրակացնել, որ խնդիրներն առաջացել են արտադրության կամ իրացման ցանց տեղափոխման փուլերում:

Կոչ ենք անում`

— Սպառողներին` խուսափել վերոնշյալ արտադրանքի օգտագործումից (թթվասերները դեռեւս գտնվում են պիտանելիության ժամկետի մեջ)

— Իրացնողներին` իրացման ցանցից դուրս բերել նշյալ խմբաքանակները

— Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը` հետեւողական լինել գործընթացին:

Հայտնաբերված խախտումները փաստում են, որ նշված կաթնամթերքի սպառումը չի երաշխավորում սպառողների առողջության պաշտպանությունը եւ պարունակում է առողջական  ռիսկեր:

Հավելենք նաեւ, որ մթերքները փորձաքննության են ենթարկվել անվտանգության ընտրանքային ցուցանիշների նկատմամբ, հայտնաբերվել են նաեւ մակնշման խախտումներ: Փորձաքննության արդյունքների վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը կտրամադրվի սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը նաեւ գրավոր` համապատասխան քայլերի եւ գործողությունների առաջարկություններով:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Խախտումներ են հայտնաբերվել կաթնամթերքի մի շարք տեսակներում. Դա առողջական ռիսկեր է պարունակում"

Leave a comment

Your email address will not be published.


*