Խոսրովի անտառի վայրի կենդանիները և թռչունները տեղափոխվել են հարակից շրջաններ. Բննախը կոչ է անում զերծ մնալ այդ վայրերում որսից

Օգոստոսի 12-ին «Խոսրովի անտառ» պետական արգելոցի, ինչպես նաև՝ մինչ այդ ՀՀ Վայոց ձորի  մարզի Արտավան համայնքի հարակից տարածքներում բռնկված  հրդեհների պատճառով տեղի վայրի կենդանիները և թռչունները տեղափոխվել են հարակից անվտանգ շրջաններ:

ՀՀ բնապահպանության նախարարությունը կոչով դիմում է հանրապետության բնակչությանը`  ցուցաբերել զգոնություն և զգուշություն և  հորդորում՝  չվնասել  աղետի պատճառով   անվտանգ վայրեր ու թաքստոցներ փնտրող կենդանիներին:

Իսկ   որսորդներին` օգոստոսի 26-ից սկսվող սիրողական որսաշրջանի ժամանակ  զերծ մնալ ՀՀ Արարատի, Կոտայքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի մարզերի որսահանդակների բարձրադիր գոտիներում որս իրականացնելուց:

ՀՀ բնապահպանության նախարարը նաև հանձնարարել է  Բնապահպանական պետական տեսչությանը  ուժեղացված հսկողություն սահմանել վերոհիշյալ շրջաններում՝   ուշադրության կենտրոնում պահելով կարմիր գրքում գրանցված կենդանիներին:

«Կոչ ենք անում խստորեն պահպանել նշված պահանջները և մեզ փոխանցել կենդանիների  շարժի հետ կապված ձեր ունեցած հավաստի տեղեկատվությունը»,-հայտնում են նախարարությունից:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Խոսրովի անտառի վայրի կենդանիները և թռչունները տեղափոխվել են հարակից շրջաններ. Բննախը կոչ է անում զերծ մնալ այդ վայրերում որսից"

Leave a comment

Your email address will not be published.


*