Ղրղզստանում օդանավ է կործանվել, կան տասնյակ զոհեր. առաջին կադրերը դեպքի վայրից

ռնվազն 37 մարդ է զոհվել Ղրղզստանի մայրաքաղաքի «Մանաս» միջազգային օդանավակայանի թռիչքուղու մոտ թուրքական բեռնատար Boeing 747-400 օդանավի կործանման հետեւանքով, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Հաղորդվում է եւս 8 տուժածների մասին:

Թուրքական ավիաընկերության բեռնատար օդանավն ընկել է օդանավակայանի մերձակայքի ամառանոցային թաղամասում: Ավերվել է 32 տուն, տարածքում հրդեհ է բռնկվել:

Օդանավի կործանման պատճառներն առայժմ հայտնի չեն: Տեղում տարվում են որոնողական, փրկարարական աշխատանքներ:

16111826_1051852518276688_1664876930_n

16129297_1051860301609243_820626159_o

Աղբյուր՝ «Ինտերֆաքս»

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Ղրղզստանում օդանավ է կործանվել, կան տասնյակ զոհեր. առաջին կադրերը դեպքի վայրից"

Leave a comment

Your email address will not be published.


*