Ներկայում ոչ մի երկիր չի կարող ասել, որ ապահովագրված է ահաբեկչությունից. Թուրքիայի վարչապետ

Միջազգային հանրությունը պետք է մի կողմ դնի ահաբեկչության վերաբերյալ իր հակասական մեկնաբանություններն ու մեկ ընդհանուր դիրքորոշում որդեգրի դրա դեմ պայքարի հարցում։ Ինչպես հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը, այդ մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը:
«Բոլոր այս հարձակումները ցույց են տալիս, որ ոչ մի երկիր չի կարող ասել, որ ապահովագրված է ահաբեկչությունից: Նրանք, ովքեր կարծում են, թե Սիրիայում և Իրաքում գործող ահաբեկչական խմբավորումները միայն Թուրքիայի համար են վտանգ ներկայացնում, սխալվում են», — ասել է Յըլդըրըմը:

Հիշեցնենք, որ թուրքական հատուկ նշանակության ուժերն օգոստոսի 24-ի առավոտյան մտել են Սիրիայի տարածք՝ իրենց իսկ խոսքով՝ «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայիններից հյուսիսային Ջերաբլուս քաղաքի ազատագրման գործողության շրջանակում: Թուրքական ԶՈւ-ին աջակցում են նաև «Սիրիական ազատ բանակ» ընդդիմադիր խմբավորումն ու կոալիցիոն ուժերը՝ օդային հարվածների միջոցով: Թուրքական ԶՈՒ-ն պայքարում է նաև Սիրիայի հյուսիսում գործող քրդական ազգային խմբավորումների դեմ։

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Ներկայում ոչ մի երկիր չի կարող ասել, որ ապահովագրված է ահաբեկչությունից. Թուրքիայի վարչապետ"

Leave a comment

Your email address will not be published.


*