Սևանցիներն ընտրում են, իսկ արդյո՞ք բաժանվում են ընտրակաշառքներ (տեսանյութ)

Արդեն երեք օր է Ditaket.am-ը ուղղակիորեն հետևում է քաղաքացիների կողմից մատնանշված տեղերում որոշ ընտրախախտումներ կատարող անձանց և քաղաքացիներին սիրաշահել փորձող քայլերին և հրապարակել։

Հոկտեմբերի 2-ին Ditaket.am-ը Սևան քաղաքի բոլոր՝ տասներկու ընտրատեղամասերում երկու տասնյակ տեսախցիկներ է տեղադրել, որոնք և արձանագրել են բազմաթիվ խախտումներ․ դրանք վերաբերում են թե՛ լրագրողների աշխատանքը սահմանափակելուն և թե՛ քաղաքացիների արդար ընտրություն կատարելու իրավունքին։

Նախօրեին հայտնել էինք, որ բավականին լարված են թեկնածուների նախընտրական պայքարը։ Մրցակցության թեժությունը հասել է գագաթնակետին։ Բնակիչներից շատերը շարունակում են ասել, որ այլևս չեն հավատում արդար ու թափանցիկ ընտրությունների անցկացմանը՝ մատնանշելով քաղաքում տիրող լարված իրավիճակը։

Ինչպես տեղեկացանք Ոստիկանության տարածած հաղորդագրությունից այսօր միայն Գեղարքունիքի մարզից գրանցվել է 8 տարբեր բնույթի ընտրախախտում, որոնք արձանագրվել են ԶԼՄ-ների, քաղաքացիների և հանձնաժողովների անդամների կողմից։

Այս ամենով հանդերձ քաղաքացիները մեր թղթակիցներին ակնարկել են լայնորեն բաժանվող գումարների մասին։ Նրանք մատնանշում էին նաև, որ արձանագրվել են խախտումներ ընտրատեղամասերում։ Դրանք հիմնականում վերաբերվել են ուրիշի փոխարեն ընտրություն կատարելու փորձերին։

Մասնավորապես մեր թղթակցի աչքից չեն վրիպել Սևան քաղաքում ակտիվ պտտվող «Անի պլյուս» տաքսի ծառայության մեքենաները։ Մեր թղթակիցը փորձել է օգտվել այդ տաքսիների ծառայությունից սակայն բոլորի կողմից էլ ստացել են մերժումներ․ «Զբաղված ենք, քուր ջան, կներե՛ս»։

Հետաքրքական է նաև այն ձայնագրությունը, որը ներկայացնում ենք մեր ընթերցողների ուշադրությանը, որը կատարվել է Սևան քաղաքի 7-րդ դպրոցի տարածքում։

Լիլիթ Ղուկասյան

Սաթենիկ Եղիազարյան

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Սևանցիներն ընտրում են, իսկ արդյո՞ք բաժանվում են ընտրակաշառքներ (տեսանյութ)"

Leave a comment

Your email address will not be published.


*