ԳՈՌԱՎԱՆՈւՄ  ԹԵԺ Ու ԼԱՐՎԱԾ  ԸՆՏՐՈւԹՅՈւՆՆԵՐ ԵՆ ՍՊԱՍՎՈւՄ 

 

Հունիսի տասին  հանրապետության   12  համայնքներում տեղի կունենան ՏԻՄ ղեկավարի հերթական ընտրությունները: Հիշեցնենք, որ գյուղապետ  դառնալու աննախադեպ ցանկացողներ են գրանցվել, մասնավորապես` Արարատի  մարզի  Գոռավան համայնքում , որտեղ  նախապես ընտրապայքարի էին  դուրս եկել  6  թեկնածուներ, սակայն  ընթացքում ինքնաբացարկի դիմում է ներկայացրել գրանցված թեկնածուներից  Գևորգ Քարամյանը, ով  ըստ գյուղացիների վերջինը չի լինելու: Եվ  ըստ գոռավանցիների   լուրջ ընտրապայքար է  ծավալվել  գործող գյուղապետ Արսեն Բազիկյանի ու  ԲՀԿ կողմից առաջադրված թեկնածու Վարդան Պետրոսյանի միջև: Բանն այն է, որ Բազիկյանը շուրջ 15 տարի անդամակցել է ՀՀԿ-ին , բայց գյուղացիներն ասում են , որ նա այժմ  փորձում է ստանալ ԲՀԿ  հովանավորչությունն ու աջակցությունը հերթական անգամ  գյուղապետ ընտրվելու համար: Իսկ ԲՀԿ կողմից պաշտոնապես առաջադրված  թեկնածու Վարդան Պետրոսյանի խոսքերով՝   եթե ինքը լիներ գյուղապետի կարգավիճակում  ու   Գոռավանում  այդքան  չլուծված    խնդիրներ լինեին  նա  կրկին իր թեկնածությունը չէր առաջադրի ,- «Գիտեք ես անդամակցում եմ  Բարգավաճ Հայաստան Կուսակցությանը և բնական եմ համարում, որ կուսակցությունը պաշտոնապես առաջադրել և սատարում  է իմ թեկնածությունը: Իսկ գործող գյուղապետը թե  ինչ լուրեր է տարածում դա իրա խնդիրն է  կարվորը ժողովուրդն ու հանրությունը տեղյակ է  թե ինչ էժանագին միջոցներ են փնտրում ժողովրդի վստահության քվեն ստանալու համար:Ասեմ ավելին  ՀՀԿ-ն  իր հերթին արդեն սատարում է  երիտասարդ՝ Վարդգես Դվոյանի թեկնածությունը: Բացի այդ  գյուղում թեկնածուներից ոմանք հիմա էլ  տարածում են լուրեր , որ ես շուտով  ինքնաբացարկի դիմում եմ գրելու և ընտրապայքարից դուրս գամ: Ինձ ճանաչողները լավ գիտեն, որ ես  գործի կեսից փախնողներից  չեմ, նման բան չկա և չի լինելու: Իսկ նման լուրեր տարածողներին կհորդորեմ , որ իրենց  ինքնագովեստի համար չփորձեն ցեխ շպրտեն  թեկնածուների վրա, որ կարողանանք ազատ ու արդար ընտրություններ անցկացնենք »:

Անդրադառնալով գյուղում  տիրող նախընտրական  մթնոլորտին ու խնդիրներին  թեկնածու  Պետրոսյանն ասաց, որ  լարվածություն կա քանի-որ այս տարիներին գյուղում  համայնքային նշանակության չլուծված  խնդիրների բեռը թոթափելու համար  մեղավորները  փորձում են  արդարանան ուրիշների վրա ցեխ շպրտելով:   Այնուամենայնիվ թեժ ու լարված ընտրությունների ժամանակ հաճախ թեկնածուները շռայլում են ընտրախոստումներ և ընտրվելուց հետո հաճախ մոռանում դրանք, որի մասին ԲՀԿ-ական թեկանծուն նշեց ,- «Ես ապահովված մարդ եմ ունեմ իմ սեփական  բիզնեսները: Բայց սա մեր գյուղն է, որը պետք է  փրկել  այսօրվա վիճակից, որն անընդունելի է մեզ համար: Իմ ընտրվելու դեպքում ես  կբավարարվեմ միայն  իմ աշխատավարձով, բոլորը գիտեն որտեղ , որ ես աշխատել եմ ՝   էներգետիկ  թե  ՋՕԸ ոլորտներում գոհացել եմ միայն  իմ ստացած աշխատավարձով   և շնորոհակալ եմ դրանից »:

Թեկնածուն վերջում ասաց, որ ինքը ընտրախոստումներ  չի  շռայլում:Փոխարենը  առաջարկում  է  լուծում տալ գյուղի  խնդիրներին (խմելու և ոռոգման ջուր, ասֆալտապատում, հակակարկտակայան,  բարեկարգ այգի, որը պիտի ծառայի մեծերի և երիտասարդների համար, որպես ժամանցի վայր, փողոցների բարեկարգում), որոնք տարիներ շարունակ  լուծում չեն ստացել:Հակառակ դեպքում , երբ ինքը չարդարացնի գյուղացիների սպասելիքները  հրաժարականի դիմումն ինքը  կնախապատրաստի:

Հոդվածը ՝ Անի Սահակյանի

 

 

 

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "ԳՈՌԱՎԱՆՈւՄ  ԹԵԺ Ու ԼԱՐՎԱԾ  ԸՆՏՐՈւԹՅՈւՆՆԵՐ ԵՆ ՍՊԱՍՎՈւՄ "

Leave a comment

Your email address will not be published.


*