1810 դիտորդ, 7 կազմակերպություն՝ ընտրություններին ընդառաջ

«Փաստ» օրաթերթը գրում է. 2017 թ. ապրիլի 2–ին կայանալիք Ազգային Ժողովի ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնող միայն մեկ միջազգային կազմակերպություն կլինի:

Դա ԵԱՀԿ–ԺՀՄԻԳ–ն է՝ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը: Այս մասին տեղեկանում ենք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքից:

Դեռևս փետրվարին կայացած ասուլիսի ժամանակ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ընտրությունների դիտորդական առաքելության ղեկավար, դեսպան Յան Պետերսենը հայտարարել էր, որ ապրիլին կայանալիք ընտրություններին կլինեն գրասենյակի 14 փորձագետներ 13 երկրներից, որոնց քվեարկության օրը կմիանան նաև կարճաժամկետ 250 դիտորդներ՝ քվեարկության ընթացքը դիտարկելու նպատակով:

Խորհրդարանական ընտրություններին դիտորդական առաքելություն կիրականացնեն նաև թվով 6 տեղական հասարակական կազմակերպություններ: Դրանք են՝ «Ժողովրդավարության իրավունքի միջազգային կենտրոնը», «Միացյալ առաջնորդների պալատը», «Համահայկական երիտասարդական ասոցիացիան», «Ընտրությունը քոնն է», «Ժողովրդավարություն և ընտրական գործընթացներ» միջազգային կենտրոնն ու «Շահեն» կազմակերպությունը:

Ամենից շատ տեղական դիտորդներ է պատրաստել «Ժողովրդավարություն և ընտրական գործընթացներ» միջազգային կենտրոնը՝ 969 դիտորդ, այնուհետև՝ «Համահայկական երիտասարդական ասոցիացիան»՝ 189 դիտորդ, իսկ ամենից քիչ՝ «Ընտրությունը քոնն է» ՀԿ–ն՝ ընդամենը 14 հոգի: Մնացյալ կազմակերպությունների կողմից ապրիլի 2–ին կայանալիք ԱԺ ընտրություններին կհետևեն միջինում 100 դիտորդ:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "1810 դիտորդ, 7 կազմակերպություն՝ ընտրություններին ընդառաջ"

Leave a comment

Your email address will not be published.


*