Վրաստանում զենք և զինամթերք պարունակող մի շարք գաղտնարաններ են հայտնաբերվել

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը և Պետական անվտանգության ծառայությունը օպերատիվ տեղեկությունների հիման վրա երկրում, այդ թվում` մայրաքաղաք Թբիլիսիում, զենք և զինամթերք պարունակող մի քանի գաղտնարաններ են հայտնաբերել:

Ինչպես տեղեկացնում է Грузия Online պարբերականը`վկայակոչելով երկրի ՆԳՆ հաղորդագրությունը, առգրավված իրերի թվում են հրացաններ, ատրճանակներ, ականներ, պայթուցիկ նյութեր՝ տրոտիլ ևգեկսոգեն, նռնակներ, փամփուշտներ, ապահովիչներ, արկեր:

ՆԳՆ ենթադրությունների համաձայն` գաղտնարանները պատրաստվել են 2009-2011 թվականներին:

Վրաստանում զենք և զինամթերք պարունակող մի շարք գաղտնարաններ են հայտնաբերվել

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Վրաստանում զենք և զինամթերք պարունակող մի շարք գաղտնարաններ են հայտնաբերվել"

Leave a comment

Your email address will not be published.


*