ՀՀ ԶՈւ 10 զինծառայող ստացել է տարբեր աստիճանի վիրավորումներ. մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. ՊՆ

Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ծավալված գործողությունների ընթացքում տարբեր աստիճանի վիրավորումներ ստացած տասը զինծառայող այժմ բուժում է ստանում, ֆեյսբուքյան էջում գրել է ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը.

«Մեկ զինծառայող ծայրահեղ ծանր վիճակում է։ Հինգ զինծառայողի վիճակը գնահատվում է միջին ծանրության` դրական դինամիկայով։
Մյուսներն առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում կվերադառնան շարք։

Առողջություն և շուտափույթ ապաքինում տղաներին, իսկ զինվորական բժիշկները, իրոք, պատվով են կրում իրենց վեհ կոչումը», — նշել է Շուշան Ստեփանյանը:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "ՀՀ ԶՈւ 10 զինծառայող ստացել է տարբեր աստիճանի վիրավորումներ. մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. ՊՆ"

Leave a comment

Your email address will not be published.


*