Արցախում հակառակորդի կրակոցից պայմանագրային զինծառայող է զոհվել

Հոկտեմբերի 11-ին` ժամը 12:10-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, 1989թ. ծնված Սանասար Մավրիկի Գրիգորյանը:

Ինչպես տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը, դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանի վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Արցախում հակառակորդի կրակոցից պայմանագրային զինծառայող է զոհվել"

Leave a comment

Your email address will not be published.


*