2014թ. մարտական հենակետում հակառակորդի կրակոցից վիրավորում ստացած Աշոտ Գրիգորյանը ՌԴ-ում վիրահատվել է

2014թ. հակառակորդի արձակած գնդակից մարտական հենակետում աջ արմնկային հոդի վիրավորում ստացած Աշոտ Ալիկի Գրիգորյանը ՌԴ-ում` Սանկտ-Պետերբուրգում բարեհաջող վիրահատվել է:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում,  նա այդ մասին տեղեկացել է Աշոտի քրոջից, ում գրառումն էլ կիսել է:

Ներկայացնում ենք այն ամբողջությամբ. «Բարև Ձեզ պրն. Հովհաննիսյան։ Ես 2014թ. մարտական հենակետում աջ արմնկային հոդի վիրավորում ստացած Աշոտ Ալիկի Գրիգորյանի քույրն եմ։ Ցանկանում եմ Ձեզ տեղեկացնել, որ այսօր ՌԴ-ում` Սանկտ-Պետերբուրգում Աշոտին վիրահատել են։ Վիրահատությունը անցել է առանց խնդիրների։ Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր ՊՆ-ին, որ մեզ չթողեցին կյանքի քմահաճույքին։ Ես կարծում եմ, որ մարդիկ պետք է համբերատար լինեն և ամեն բան կլինի լավ»։

Հիշեցնենք, որ մի քանի տարի առաջ կառավարությունը որոշում ընդունեց, որով հաստատել էր զինծառայողների բուժումը պետական բյուջեի միջոցներով արտերկրում կազմակերպելու կարգը այն դեպքերի համար, եթե Հայաստանում բացակայում է տվյալ բուժման կամ հետազոտության հնարավորությունը, և Աշոտ Գրիգորյանի բուժումը Ռուսաստանում կազմակերպելու նպատակով կառավարության պահուստային ֆոնդից հատկացվեց 712 հազար դրամ:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "2014թ. մարտական հենակետում հակառակորդի կրակոցից վիրավորում ստացած Աշոտ Գրիգորյանը ՌԴ-ում վիրահատվել է"

Leave a comment

Your email address will not be published.


*