Դեռեւս չպարզված հանգամանքներում հրազենից ժամկետային զինծառայող է մահացել. ԼՂՀ ՊԲ

Դեկտեմբերի 7-ի լույս 8-ի գիշերվա ընթացքում արտակարգ միջադեպ է արձանագրվել ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում:

ԼՂՀ ՊԲ-ից հայտնում են, որ դեկտեմբերի 8-ին` ժամը 02.45-ի սահմաններում, հյուսիսարեւելյան /Մարտակերտ/ ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռեւս չպարզված հանգամանքներում մահացու հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, 1996թ. ծնված Ալբերտ Հակոբի Պոստոլոկյանը:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը եւ իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին եւ ծառայակիցներին:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Դեռեւս չպարզված հանգամանքներում հրազենից ժամկետային զինծառայող է մահացել. ԼՂՀ ՊԲ"

Leave a comment

Your email address will not be published.


*