Արցախում հակառակորդի կողմից արձակված կրակոցից զինծառայող է զոհվել

Մարտի 28-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Արտակ Էդիկի Ռաֆայելյանը:
Ինչպես տեղեկացնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը, դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

 

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Արցախում հակառակորդի կողմից արձակված կրակոցից զինծառայող է զոհվել"

Leave a comment

Your email address will not be published.


*