Հակառակորդի կրակոցից մահացած 29-ամյա Աշոտն ամուսնացած էր. եղբայրը նույնպես զինվորական է (լուսանկարներ)

ԼՈՒՐԵՐ.com-ի տեղեկություններով՝ այս գիշեր հակառակորդի կողմից դիպուկահար հրազենից մահացած պայմանագրային զինծառայող Աշոտ Միքայելյանը 29 տարեկան էր, Վանաձոր քաղաքից:

Աշոտի եղբայրը նույնպես զինվորական է՝ սպայի կոչումով: Աշոտը մասնակցել է Ապրիլյան պատերազմին, կռվել է ամենաթեժ տեղերում, եղել է Վանաձորի բռնցքամարտի դպրոցի սան: Պայմանագրային զինծառայողը ամուսնացած էր, բայց դեռ երեխա չուներ:

Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Աշոտը հոգով, սրտով զինվորական էր, բնավորությամբ՝ շատ համեստ, զուսպ անձնավորություն: Դուխով էր, բնույթով՝ բռնցքամարտիկին հատուկ բնավորությամբ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ հուլիսի 27-ին՝ ժամը 01.10-ի սահմաններում, ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում, հակառակորդի կողմից դիպուկահար հրազենից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող Աշոտ Գևորգի Միքայելյանը:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Հակառակորդի կրակոցից մահացած 29-ամյա Աշոտն ամուսնացած էր. եղբայրը նույնպես զինվորական է (լուսանկարներ)"

Leave a comment

Your email address will not be published.


*